Հուլիսի 1-10-ը Մոլդովայում կայանալու է ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունը:
Հայաստանի աղջիկների հավաքականը Տարոն Թովմասյանի գլխավորությամբ մարզվում է Աբովյանում:
ԵԱ են մեկնելու Յուղաբեր Ամրոյանը (40 կգ), 14-ամյա մարզուհին իր առաջին միջազգային մրցաշարին է մասնակցելու, Մերի Միսակյանը (59 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ), Աննա Ամրոյանը (76 կգ) եւ Էմմա Պողոսյանը (81 կգ):