CNN-ը պնդում է, որ ստացել է ձայնագրություն, որում ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակիցներին Իրանի վրա հարձակվելու ծրագրի մասին գաղտնի տեղեկատվություն է հայտնում ՝ ցույց տալով նրանց գաղտնի փաստաթուղթ:
Ինչպես նշվում է, հեռուստաալիքը ստացել է 2021 թվականի Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքում կայացած հանդիպման ձայնագրությունը։ Հանդիպմանը մասնակցել են նախկին նախագահի նախկին խորհրդական Մարկ Մեդոուսի հուշերի վրա աշխատող մարդիկ եւ նրա երկու աշխատակիցները:
«Նա ասաց, որ ես ցանկանում եմ հարձակվել Իրանի վրա, միթե դա զարմալաի չէ։ Ես թղթերի մեծ փաթեթ ունեմ, սա նոր է հայտնվել։ Նայեք։ Դա նա էր։ Նրանք այն տրամադրել էին ինձ: Դա նա էր։ Դա պաշտպանության նախարարությունն էր եւ նա․․․Բայց սա շատ գաղտնի է», - ասվում է ձայնագրությունում։
Թրամփը եւ նրա աշխատակիցները նաեւ կատակում են նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի նամակների կապակցությամբ։
«Հիլարին մշտապես տպում էր դրանք: Իր անձնական էլեկտրոնային նամակները»,- ասել է նախկին նախագահի աշխատակիցներից մեկը։