f

Անկախ

Ադրբեջանն Արցախը փորձում է գաղութացնել․ վերջապես պետք է լրջանանք, եթե դրա հնարավորությունը դեռ կա․ Դավիթ Բաբայան


Այն, ինչ անում է Ադրբեջանը՝ ինտեգրացիայի անվան տակ, ամենաուղիղ իմաստով Արցախի գաղութացում է։ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է Արցախը գաղութացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ իրականացվող քաղաքականությունն այսպես բնութագրեց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։

«Ինտեգրացիան չի լինում բռնի, այն չի կարող լինել միակողմանի։ Ադրբեջանի քայլերը որևէ կապ չունեն ինտեգրացիայի հետ։ Այդ երկրի ղեկավարությունն Արցախի նկատմամբ իրականացնում է ագրեսիա, ամեն ինչ անում է Արցախն Ադրբեջանին բռնակցելու համար»,-շեշտում է Բաբայանը։

Հիշեցնելով Հայաստանից Արցախ բնական գազի, էլեկտրաէնեգիայի մուտքն ամիսներ շարունակ թույլ չտալու Ադրբեջանի հանցավոր քայլերը, ինչպես նաև ապօրինաբար Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը՝ Բաբայանը շեշտում է՝ դրանք բոլորն արվել են Արցախն Ադրբեջանին բռնակցելու համար։

«Ադրբեջանի վերոհիշյալ բոլոր քայլերն ապօրինի են եղել․ դրանք կոպտորեն խախտել են նաև 2020թ․ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ փաստաթուղթը, բայց, ինչպես տեսնում ենք, աշխարհը, կույր ու խուլ է։ Միայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ հայտարարություններ են անում, բայց այդպես էլ առայսօր որևէ գործնական քայլ չեն արել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող Ցեղասպանությունը կանխելու համար։ Ամեն դեպքում, մեր դիրքորոշումը չի փոխվել․ Արցախի բռնակցումն Ադրբեջանին անընդունելի է»,-ընդգծում է Բաբայանը։

Այն ծանր իրավիճակը, որում հայտնվել է Արցախը, թուլանալու, կոտրվելու իրավունք չի տալիս ոչ մեկին։ Բաբայանը նկատում է՝ ռեսուրսներն ի մի բերելու և առավելագույնս խնայողաբար օգտագործելուն զուգահեռ՝ հասարակության հետ երկար աշխատանք պետք է տարվի, բացատրվի, որպեսզի Արցախի գաղութացմանը նպաստող որևէ քայլ՝ թեկուզ անգիտակցաբար, թույլ չտրվի։

«Ադրբեջանը ցեղասպանություն է իրականացնում՝ խեղդամահ անելով։ Ի՞նչ պիտի անենք մենք․ բնականաբար մեր ինքնությանը չենք կարող որևէ պարագայում դավաճանել, արժանապատվությունը մոռանալ՝ նույնպես։ Չերչիլը յուր ժամանակին ասել էր՝ ով պատերազմի և անարաժապատվության միջև ընտրում է անարժանապատվությունը, ստանում է նաև պատերազմ։ Դա, իրոք, այսպես է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի նպատակն Արցախի վերացումն է, ուստի ներկա փուլում մենք ազգովի թեստ ենք հանձնում, ինքնորոշման քննություն ենք հանձնում և որոշ ժամանակ հետո կերևա՝ որպես ազգ կա՞նք, թե՞ ոչ»,-ասում է Բաբայանը և հավելում, որ, հիրավի, Արցախում որոշվում է հայ ժողովրդի ինքնության հարցը։

Անդրադառնալով Արցախը խեղդամահ անելու՝ թշնամու քայլերին՝ մեր զրուցակիցը նկատում է՝ իր ցանկացած քայլի համար Ադրբեջանը հարմար պահ է ընտրում, ինչպես վերջինը՝ արգելապատնեշի տեղադրումն էր ապօրինաբար տեղադրված անցակետի մոտ։

«Չմոռանանք, որ բետոնե արգեպատնեշի տեղադրումը համընկել է Պրիգոժինի ապստամբության հետ։Այսինքն՝ մենք պետք է ամեն ինչ ճիշտ հաշվարկենք, վերլուծենք, հասկանանք՝ ինչ է կատարվում։ Եվ, ի վերջո, լրջանանք, եթե դեռ հնարավորություն կա լրջանալու»,-շեշտում է Բաբայանն ու ավելացնում՝ Ռուսաստանն էլ իր հերթին պետք է վերականգնի եռակողմ համաձայնագրի դրույթները և վերսկսի երաշխավորի իր պարտավորությունները կատարել։

Դավիթ Բաբայան Արցախի շրջափակում Ադրբեջան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին