f

Անկախ

Լկտի կերպով խոչընդոտում են «Հայաքվեի»-ին, տարածքներ չեն տրամադրում. Մեր համբերությունը անսահման չէ. Չալաբյան


Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրնցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով  իրացնելու իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

«Մասնավորապես, Երեւանի վարչական շրջանների մի շարք ղեակավարներ հղում անելով Երեւանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ  տրամադրել ստորագրահավաքի համար: Թեեւ դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է եւ իրենց սահմանադրական պարտականությունն է:

Փաստորեն, մի կողմից բռնապետ Ալիեւը բռնանում է արցախցիների  հիմնարար իրավունքների  վրա, մյուս կողմից նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը իօր դրածոների միջոցով Երեւանի բնակիչների օրինական, հիմնարար իրավունքների վրա: Ուստի մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե արտաքին, թե ներքին թշնամական գործողությունների հետ»,-ասաց նա:

Չալաբյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ իր քվեով. «Գործող վարչակարգը գիտակցելով դա, փորձում է զրկել մեզ՝ հայերիս, սեփական որոշումը օրենքի տեսքով ամրագրելուց: Բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք փորձում են բռնանալ հայ ժողովրդի  անքակտելի իրավունքների վրա,  մեր նախաձեռնող խմբի կողմից արդեն գլխավոր դատախազին  ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին:

Ակնհայտ է, որ սա իրականացվում է կազմակերպված խմբի միջոցով, որն ապօրինի զավթել է իշխանությունը Երեւանում եւ որեւէ կերպ չի ներկայացնում Երեւանի բնակչությունը: Այն ընտրված չէ, նշանակված է եւ մինչեւ հիմա տեղի  չեն ունեցել ընտրություններ, որով պետք է քաղաքային իշխանություն ձեւավորվի:

Հանրաքվեի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն իրականացվում է ՏԻՄ մարմինների տարածքում, որոնք պարտավոր են տարածք տրամադրել:

Լկտի կերպով խոչընդոտելով Հայաքվեին, այս վարչակարգը այն անխուսափելիորեն  դարձնում է քաղաքական գործընթաց՝ դրանով ի ցույց դնելով իր վախերը, քանի որ այս վարչակարգը չի սպասում, որ  օրինագիծը մտնի ԱԺ եւ դրվի քվեարկության, քանի որ ակնհայտ մտավախություն ունի, որ ԱԺ-ն եւս կարող է կողմ քվեարկել օրինագծին:

Գուցե ստորագրահավաքը խոչընդոտելու դրդապատճառներից մեկն էլ այն է, որ նրանք նույնիսկ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում, գուցե վախենում են, որ սեփական պատգամավորների մի մասը վերջապես ճամբարափոխ լինի եւ անցնի ժողովրդի կողմը»,-հայտարարեց Չալաբյանը:

Նա ընդգծեց, որ իրենք մինչեւ վերջ շարունակելու են այս վարչակարգի դեմ պայքարել օրինական ճանապարհներով. «Սակայն մեր համբերությունը եւս անսահման չէ: Կոչ ենք անում այս վարչակարգին եւ Երեւանի քաղաքապետարանի իր ժամանակավոր դրածոներին վերադառնալ օրինականության դաշտ, վերացնել քաղաքացիների  հիմնարար իրավունքները սահմանափակով բոլոր ապօրինի խոչընդոտները եւ անխափան ընթացք ապահովել «Հայաքվեի» համար: Հակառակ դեպքում մենք ի վերջո կգտնենք օրինական եւ սահմանադրական միջոցներ վերջ դնելու Երեւանի քաղաքապետարանին տիրացած ապօրինի խմբակի  եւ նրա քաղաքական շահառուների կամայականություններին՝ վերականգնելու սահմանադրական կարգը եւ ժողովրդի լիարժեք իշխանությունը մեր երկրում»,-ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Հայաստան «Հայաքվե» Ավետիք Չալաբյան

Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Երևանում մեքենաներ են մնացել անձրևաջրերի տակ,լուսանկար
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
«Փաստ». Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը
Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում․ կան զոհ ու վիրավորներ․ Shamshyan.com
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ
Ուկրաինայի գոյությունը կախված է մեզնից․ եթե ​​զենքի մատակարարումը դադարեցնենք, ապա պատերազմը 2 շաբաթից կավարտվի, և Ուկրաինան կպարտվի․ Բորել
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին վերջնագիր է ներկայացրել՝ գործարք մեկ շաբաթվա ընթացքում կամ գործողություն Ռաֆահում
Թուրքիան չի ձգտում թշնամանալ կամ պատերազմել տարածաշրջանի որևէ երկրի հետ. Էրդողան
Ամերիկացիների 1/3-րդի տվյալները կարող էին գողացվել ԱՄՆ առողջապահական համակարգի խոշորագույն կիբերհարձակման արդյունքում
Առաջին արտասահմանյան այցը երդմնակալությունից հետո. հայտնի են դարձել Պուտինի՝ Չինաստան այցի ժամկետները
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Ամերիկյան համալսարանի մոտ կրակոց է հնչել․ կա վիրավոր․ Shamshyan.com
Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները. 168.am
Սիսիան համայնքում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը
ՆԳՆ-ն պնդում է՝ Կիրանցում հատուկ ռեժիմ չկա, բայց չի պարզաբանվում՝ ինչ հիմքով է սահմանափակվում կոնկրետ անձանց ազատ տեղաշարժի իրավունքը.
Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Ավելին
Ավելին