«Ֆոնտանկա» պարբերականը տեղեկացրել է, որ իրավապահները Սանկտ Պետերբուրգում «Վագներ» կենտրոնի կողքին հայտնաբերել են «Գազել» մեքենա, ներսում՝ կանխիկ մոտ 4 մլրդ ռուբլի։
«Վագներ ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինը այս առնչությամբ հայտարարել է. «Ինձ մոտ հայտնաբերվել է ոչ թե մեկ «Գազել», այլ «Գազել» եւ երկու փոքր ավտոբուս, որոնցում փող կար՝ աշխատավարձի, «Груз 200»-ի այսպես կոչված փոխհատուցման եւ այլ հարցերի համար։ «Վագներ ՄՌԿ-ն ապրում է 10 տարի՝ օգտագործելով բացառապես կանխիկ դրամ, ինչը գրված է պայմանագրում իսկ ես մանրամասն հետեւում եմ դրան։ Երբ մենք աշխատանքով էինք զբաղված Աֆրիկայում, Ուկրաինայում եւ այլ երկրներում, երբ ահաբեկում էինք Ամերիկան, ապա բոլորին ձեռնտու էր կանխիկը, իսկ հիմա եկել են խուզարկության։ Ոչ մի ահավոր բան չկա, կանխիկ դրամ իսկապես գտնվել է»։