Հունիսի 21-22-ին ամերիկահայ միացյալ պատվիրակությունը այցելեց Վաշինգտոն՝ Հայաստանի ու Արցախի տագնապալի վիճակին առնչվող նոր նախաձեռնության առիթով։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից:
Այս նախաձեռնության նպատակն է ազդեցիկ օրենդիրների ուշադրությանը հանձնել հայ-ադրբեջանական բանակցություններն ու Արցախի մարդասիրական ահավոր վիճակը և իսկական բազմակուսակցական համաձայնություն ստեղծել ի նպաստ Հայ Դատին։ Այս նախաձեռնությունը սկիզբ է տվել հունիսի 21-ին Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան Մարդու իրավունքների հանձնախմբի Արցախին նվիրված ունկնդրությանը, որի հետ զուգադիպել է և պատվիրակության այցելությունը։