ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց կառավարությանը վճարել փոխհատուցում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
«Փաշինյանը սխալվեց. Վահագն Վերմիշյանը հաղթեց։
ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանը Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու ՀՀ կառավարության որոշումը ճանաչեց անվավեր և պարտավորեցրեց կառավարությանը վճարել փոխհատուցում:
Մանրամասները կներկայացնեմ մոտ օրերս կայացվելիք ասուլիսի ընթացքում»,- գրել է նա: