f

Անկախ

Նախկինների սխալն էր, որ թույլ տվեցին «ծակ Նիկոլի» գոյությունը. Րաֆֆի Հովհաննիսյան


Նախկին իշխանությունների սխալն այն էր, որ թույլ տվեցին Ադրբեջանի հզորացումն ու «ծակ Նիկոլի» գոյության հնարավորությունը։ Լրատվամիջոցների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ նախկին արտաքին գործերի նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։ Անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ միջազգային հարթակների արձագանքի վերաբերյալ՝ ՀՀ նախկին արտգործնախարարը հայտնեց, որ դա կարող է տարբեր լինել՝ կախված իրավիճակներից ու ժամանակահատվածից ու տվյալ ժամանակահատվածի օրակարգային խնդիրներից։

«Երբ ես 1992 թվականի մարտին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հոլսինկիում ընդունեցի ԵԱՀԽ միջնորդությունը՝ դա արեցի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ապագայում արդեն պետք է ունենայինք Մինսկի ժողով, որը պետք է ճշտեր ԼՂ կարգավիճակը»,- հիշեցրեց նա։

Այդ ժամանակ, ըստ նրա, հայկական կողմն ընդունեց այն կազմակերպությունը, որտեղ Հայաստանն ուներ վետոի իրավունք։ Իր խոսքով՝ Հայաստանի նախագահն ավելի ուշ օգտվել է այդ իրավունքից՝ թույլ չտալով միջազգային հանրությանը դեմ գնալ Հայաստանի շահերին։ Րաֆֆի Հովհաննիսյանը համոզմունք հայտնեց, որ միջազգային հանրության այդ օրվա որոշումը դեռևս դատավճիռը չէ։ Ըստ նրա՝ դրան հաջորդել է նաև Բուդապեշտի որոշումը, եղել է նաև եռակողմ զինադադարի մասին որոշում։

«Եվ երբ խոսում են ԱԽ բանաձևերի մասին, այո՛, պետք է աշխատել կանխել դրանք, բայց դրանց կատարված լինելու պարագայում պետք է դա ընդունել որպես մի շարժընթաց, որոնք ուղղված էին հրադադարի... ադրբեջանցիները չէին ուզում գնալ հրադադարի, և հայկական ուժերը, որոնք ինքնապաշտպանվում էին, պարզ է, որ դա պետք է անեին ոչ թե նահանջելով, այլ առաջ գնալով։ դրանք, իհարկե, նույնպես անցանկալի են, բայց կրկին դատավճիռ չեն։ Իսկ դու (դիմում է Նիկոլ Փաշինյանին- խմբ.) նստած այդտեղ... այդ վարչապետի վիզիտնին, որ այլևս լեգիտիմություն չունի, կարծում ես՝ միակն ես ամբողջ հայոց պատմության ընթացքում, որ անցյալի շղթաները թոթափած կարող ես ճշմարտությունը խոսել քո երկրի ու ժողովրդի հետ, ասել, որ սրանից հետո մենք պետք է լինենք մեր անցյալը թոթափած, մեր ապագա նայող, Արագածն ընդունող մի ժողովուրդ։ ու ոչ մի բան չես ներկայացնում... ո՛չ անցյալ, ոչ մոդեռնիզմը, ո՛չ ապագան»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը Փաշինյանի այս գործելաոճը որակեց որպես Հայաստանամերժություն։

Րաֆֆի Հովհաննիսյան Նիկոլ Փաշինյան նախկիններ Արցախի Հանրապետություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին