Համաշխարհային սպորտի ներկայացուցիչները, Օլիմպիական խաղերի սիրահարները տոնում են «Օլիմպիական օրը»:
«Օլիմպիական օրը»՝ որպես Օլիմպիական խաղերի ծննդյան օր, սկսվել է նշվել 1948 թվականից: Այն նպատակ ուներ խթանելու մարզիկների մասնակցությունն այս կամ այն մարզաձևին` անկախ սեռից, տարիքից կամ մարզական կարողություններից:
Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Նույն թվականին Աթենքում կայացել են առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը: