f

Անկախ

«Չարենացավանի բաժնում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգել են եւ դեպքը փորձում են կոծկել»․ փաստաբան


ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժնում քաղաքացուն 6 ամիս առաջ դաժան ծեծի են ենթարկել եւ այժմ գործը փորձում են կոծկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Սասուն Ռաֆաելյանը:

Նրա խոսքով՝ դեպքից մոտ 6 ամիս է անցել, սակայն մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ոստիկանության ծառայողները շարունակում են պաշտոնավարել, իսկ իրենց մասնակցությամբ՝ բացի տուժողի հարցաքննությունից, որեւէ այլ ապացուցողական, վարույթային գործողություն չի կատարվել։

 

«Հունվարի 12-ին Արման Խալապյանին հրավիրել են ՆԳՆ Կոտայքի մարզային վարչության Չարենցավանի բաժին՝ իբր իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության կապակցությամբ պարզաբանումներ կատարելու: Արման Խալապյանն ընկերոջ հետ վերջինիս ավտոմեքենայով գնացել է Չարենցավանի բաժին, որտեղ նրան ընդունել են ՔՀԲ աշխատակիցները, հիմնավորել է, որ Արման Խալապյանի որդին որեւէ առնչություն չի ունեցել կատարված միջադեպին, ինչից հետո ՔՀԲ աշխատակիցները տեղեկացրել են, որ Արման Խալափյանին ուզում է տեսնել բաժնի ղեկավարը: Բարձրացել են բաժնի պետ Մհեր Մինասյանի աշխատասենյակ, որտեղ շուրջ 5 րոպե զրուցելուց հետո ներս են մտել ՆԳՆ աշխատակիցները, պետի ներկայությամբ Արման Խալապյանին խոշտանգել են, ապա ձերբակալել են եւ տեղափոխել ՀՀ ՔԿ»,- ներկայացրեց փաստաբանը:

Սասուն Ռաֆաելյանը պատմեց, որ Արման Խալապյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու համար նրան պադգարակով տարել են դատարան. «Դրանից հետո՝ հունվարի 13-ին, դատական նիստի ժամանակ մեղադրյալ Արման Խալապյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա մոտ ախտորոշվել է «փակ ողնաշարային վնասվածք, գոտկային 1-ին, 2-րդ եւ 3-րդ ողերի լայնագիծ ելունների գծային կոտրվածք աջից առանց տեղաշարժի»: Նույն օրն Արման Խալապյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նա դատական նիստին ներկայացվել է պադգարակի վրա պառկած վիճակում»:  

Փաստաբանը նշեց, որ վարույթն իրականացնող քննիչը Արման Խալապյանին հարցաքննել է դեպքից 3 ամիս անց, եւ, նրա խոսքով, իրավապահները այժմ ամեն ինչ անում են՝ գործը կոծկելու համար.

«Եթե դեպքը լինի իշխանության ներկայացուցչի հետ կապված, օպերատիվ միջոցներ կձեռնարկեին գործը բացահայտելու համար, բայց երբ կոնկրետ մարդկանց անուններ ենք տալիս, որ այս մարդկանց ներկայությամբ եւ հովանավորությամբ ծեծի են ենթարկել, որեւէ արձագանք առ այսօր գործից չկա, ոչինչ չի արվում։ Ի՞նչ է նշանակում տուժողին հարցաքննել դեպքից երեք ամիս հետո, երբ դատաբժշկի եզրակացության համաձայն՝ անձի առողջությանը պատճառվել է ծանր մարմնական վնասվածք՝ կյանքին վտանգ սպառնացող։ Իմ պահանջն այն է, որ դատախազը, քննչական կոմիտեի նախագահը չփորձեն կատարել հովանավորչություն, գործը վերցնեն իրենց անձնական հսկողության տակ, միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Չարենացավանի բաժնում բաժնի պետի ներկայությամբ Արմեն Խալապյանին ծեծի ենթարկած անձինք ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ծեծի ենթարկող անձինք եղել են 5-6 հոգի, դիմակավորված են եղել, ողերի լայնագիծ ելուններից երեքը եղել են կոտրված, ինչը մի քանի հարվածի հետեւանք է, երկու ականատես վկաներ կան, միթե այդքան դժվար է կամք դրսեւորելը եւ հանրորեն վտանգավոր արարք կատարած ոստիկանության ծառայողներին պատասխանատվության կանչելը»:

Սասուն Ռաֆաելյանի խոսքով՝ սա հերթական պարզ հովանավորչության դեպք է, որպեսզի նման արարք կատարած ոստիկանները չենթարկվեն քրեական պատասխանատվության։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը պարզաբանեց, որ նշված վարույթով նախաքննություն է իրականացվում, անձինք են հարցաքննվել, կատարվում են քննչական ու վարութային գործողություններ:

«Վարույթով դեռեւս փաստերի այնպիսի համակցություն ձեռք չի բերվել, որը հնարավոր կդարձներ քրեական հետապնդում հարուցելու հարցը լուծելու համար։ Իսկ հովանավորության մասին պնդումները որեւէ փաստական հիմք չունեն»,- ասաց մամուլի խոսնակը:

ՀՀ Ոստիկանություն Չարենցավան Արման Խալապյան խոշտանգում Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին