f

Անկախ

Եվրամիությունը շտապ բանակցությունների է հրավիրել Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին


Եվրամիությունը հինգշաբթի Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարներին հրավիրել է շտապ բանակցությունների, որպեսզի փորձի վերջ դնել սահմանային դաժան բախումներին, որոնք սպառնում են բաց հակամարտության վերադարձով, տեղեկացրել է The Associated Press-ը։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ «շտապ հանդիպումներ» կունենա Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի եւ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ Բրյուսելում։ Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե արդյոք Վուչիչը եւ Կուրտին առերես հանդիպում կունենա, թե առանձին կբանակցեն միայն Բորելի հետ։

«Մեզ անհրաժեշտ է անհապաղ լիցքաթափում եւ նոր ընտրություններ հյուսիսում՝ կոսովցի սերբերի մասնակցությամբ։ Դա առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանի եւ (ԵՄ-ի) համար»,- գրել է Բորելը Թվիթերում բանակցությունների շեմին։

Հիշեցնենք, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է հանդիպել Կոսովոյի ղեկավար Ալբին Կուրտիի հետ, քանի դեռ Պրիշտինան ազատ չի արձակել կալանավորված սերբերին։ Լեպոսավիչ գյուղում (երկրամասի հյուսիսում) երկուշաբթի առավոտյան կալանավորվել էր վեցերորդ սերբը վերջին շրջանում՝ Ուրոշ Վ.-ն։ Քաղաքացիները խաղաղ երթ էին իրականացնում հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայից մինչեւ Զվեչան, եւ հանրահավաք Լեպոսավիչի վարչության շենքի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել հայրենակիցներին։

Վուչիչը կիրակի հիշեցրել էր, որ սերբերի մեղքով տարեսզկբից ոչ մի կոսովցի ալբանացի չի տուժել։ Գոտովուշա գյուղի մոտ ուղղափառ Սուրբ Ծննդյան օրը Կոսովոյի անվտանգության ուժերում ծառայող ալբանացին ատրճանակով վիրավորել էր տաքսու վարորդի, իսկ մայիսի 29-ին Զվեչանի ցույցերի ժամանակ մի տղամարդ վիրավորվել էր երկու փամփուշտով։

Շաբաթ երեկոյան 2005 եւ 2007թթ. ծնված քույր եւ եղբայր կոսովցի սերբերը քվադրոցիկլ էին վարում Ռուդինա գյուղի մոտ Զվեչանում։ Ալբանացիների պարեկը կանգնեցրել է նրանց, գցել գետնին եւ սկսել ծեծել, դեռահասները հայտնվել են հիվանդանոցում։

Կոսովոյի ալբանացիները կնոջ եւ դստեր աչքերի առջեւ շաբաթ օրը «Յարին» անցակետում կալանավորել են բուժաշխատող Դալիբոր Սպասիչին անկարգություններին մասնակցելու կասկածանքով։

Պրիշտինայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան արգելել էին բեռնատարների մուտքը կենտրոնական Սերբիայից։ Սերբիայի Նախագահ Ալեքսանդր Վուչիչը մինչ այդ հայտարարել էր, որ ցանկանում են սերբերին առանց մթերքի եւ դեղորայքի թողնել։

Ուժեղացվել է սերբական համարանիշներով մեքենաների զննումը։ Անցակետի մոտ շարված են այն բեռնատարները, որոնք կենտրոնական Սերբիայից պետք է գնային ինքնահռչակ Կոսովո։ Նրանց վարորդները երեքշաբթի գիշեր փակել են Կոսովոյի համարանիշներով բեռնատարների ճանապարհը։

Աշխարհում Եվրամիություն Ժոզեպ Բորել Սերբիա Կոսովո

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին