f

Անկախ

Պակիստանը մահասփյուռ «նվերներ» է ուղարկում Ուկրաինային և ճնշում է Հայաստանին Ղարաբաղի հարցում. EA Daily


Պակիստանն աշխույժ մասնակցում է ռազմա-քաղաքական գործընթացներին, որոնք տեղի են ունենում Հարավային Ասիայի սահմաններից դուրս: Չունենալով հզոր տնտեսություն՝ հարավասիական այս երկիրը այդ թերությունը ծածկում է զարգացած ռազմարդյունաբերական համալիրով և ուրիշ մուսուլմանական երկրների հետ կապերով:

Պակիստանը հաճախ թաքցնում է ինչ-ինչ արտաքին քաղաքական գործողություններին իր մասնակցության տվյալները: Սակայն գաղտնի բնույթի  տեղեկատվությունը, կապված պակիստանյան ռազմա-քաղաքական համալիրի հետ, միևնույն է, հայտնի է դառնում: Այսպես, մայիսի վերջին տասնօրյակի ընթացքում հնդկական ԶԼՄ-ները նոր տեղեկություն հայտնեցին Լեհաստանի միջով Պակիստանից Ուկրաինա զենք փոխադրելու մասին: Տեղեկացվում էր, որ Պակիստանի առևտրային պաշտպանական Kestral Trading ընկերությունը զենքի մատակարարումը հեշտացնելու համար Վարշավայում հիմնել է Balferrten Investments ընկերությունը:

Բացի այդ, Kestral Trading-ը  պայմանագիր է ստորագրել չինական պաշտպանական Beijing Heweiyongtai Science & Tech Co Ltd ընեկության հետ, որպեսզի անօդաչուներ ձեռք բերի և ուղարկի Կիև: <…> Իսկ զենքի նոր մատակարարումների մասին հաղորդագրությունից հետո հայտնի դարձավ 2023 թ. հունիսի 5-ին Իսլամաբադում  տեղի ունեցած Պակիստանի ու Լեհաստանի քաղաքական խորհրդատվությունների 8-րդ ռաունդի մասին: <…>

Այլ խոսքով, անգամ առանց հնդկական ԶԼՄ-ների հաղորդագրությունների էլ, ակնհայտ է, որ Պակիստանը և Լեհաստանը բազմակողմ համագործակցություն են ծավալում, այդ թվում և ռազմական ոլորտում:

<…>

Սակայն որքան էլ Պակիստանի վերնախավը կապված լինի ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հետ, պաշտոնական Իսլամաբադը չի կարող հետխորհրդային տարածությունում իր ռազմա-քաղաքական գործունեությունը սահմանափակել Ուկրաինայով: Ուստի հունիսի 15-ին Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը ժամանեց Ադրբեջան, ուր բանակցություններ վարեց նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Եվ մամլո ասուլիսի ժամանակ Ալիևը հատուկ նշեց Պակիստանի ցուցաբերած աջակցությունը 2020 թ. երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ և հայտարարեց քաշմիրյան հակամարտությունում Ադրբեջանի կողմից Պակիստանի դիրքերը պաշտպանելու մասին՝ նշելով մասնավորապես.

«Պակիստանը և Ադրբեջանը երկրներ են, որոնք միշտ կանգնած են ուս ուսի: Նաև կարևոր գործոն է այն, որ մեր ժողովուրդները նույն դիրքորոշումն ունեն, ինչ ղեկավարները: Դուք կարող եք տեսնել Պակիստանի դրոշները Բաքվի շատ հատվածներում: Դրանք տեղադրվել են այստեղ երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Եվ դրանք դեռ այստեղ են, չնայած պատերազմն ավարտվել է երկուսուկես տարի առաջ: Այսինքն՝ դա մեր ժողովրդի իրական վերաբերմունքն է: Եվ մենք տեսնում ենք նույնը Պակիստանի մեր եղբայրներից»:

<…>

Խոսելով քաղաքականության մասին՝ Շարիֆը, ի թիվս այլոց, ներկայացրեց նաև Պակիստանի դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության և դրա կարգավորման ուղիների մասին.

«Պակիստանը միշտ էլ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք միշտ անվերապահորեն ճանաչել ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի վրա: Ձեր բանակը, հերոսաբար կռվելով, ազատեց Ղարաբաղը, վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը: Պակիստանը միշտ էլ պաշտպանել է Ադրբեջանին: Դա մեր եղբայրական պարտքն էր, մեր պարտականությունը, և մենք կատարել ենք այն: Ուրախ եմ, որ արդեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնության բանակցություններ են վարվում: Ինչպես գիտեք, Պակիստանն այն երկրներից մեկն է, որոնք դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատել Հայաստանի հետ, և դա մեր բարոյական պարտքն է: Միայն այն բանից հետո, երբ դուք կստորագրեք խաղաղության համաձայնագիրը Հայաստանի հետ, մենք ձեր համաձայնությամբ կարող ենք վերանայել այդ հարցը: Մենք այդ հարցում էլ անվերապահորեն պաշտպանում ենք Ադրբեջանին»:

Եվ հենց այդ դիրքորոշման տեսանկյունից էլ պետք է ուշադրություն դարձնել Շարիֆի խոսքին Բաքվի և Իսլամաբադի ռազմական համագործակցության վերաբերյալ.

«Մենք կարող ենք առաջընթացի հասնել ռազմարդյունաբերության ոլորտում: Դույզն-ինչ կասկած չունեմ, որ մեր համագործակցությունը զարգանալու է այդ ուղղությամբ: Այստեղ որևէ գաղտնիք չկա, մենք ոչինչ չենք թաքցնում, քանի որ վերջին հաշվով դա ծառայում է տարածաշրջանում խաղաղության պահպանմանը, ոչ թե օգտագործվում է ագրեսիա սանձազերծելու համար: Մենք պաշտպանում ենք մեր իրավունքները: Մենք առաջ ենք տանում խաղաղությունն այդ տարածաշրջանում, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր ժողովուրդների շահերը: Մենք անհամբեր սպասում ենք համագործակցությանը նաև այդ ոլորտում: Եվ ես ուրախությամբ կընդունեմ ձեր պատվիրակությանը Իսլամաբադում, որպեսզի հնարավոր լինի առավել գործուն կապեր հաստատել տվյալ ոլորտում»:

Պատվիրակության մասին ակնարկը վկայում է այն մասին, որ Բաքուն և Իսլամաբադը ունեն պլան Բ, եթե բանակցությունները Հայաստանի հետ փակուղի մտնեն կամ տապալվեն: Ոչ ավելի ուշ, քան մայիսի վերջին տասնօրյակում  Պակիստանում էր պաշտոնական այցով ժամանած ադրբեջանական ռազմական պատվիրակությունը, որը  պակիստանյան կողմի հետ քննարկում էր Ղարաբաղի իրավիճակը  (տե՛ս Как повлияет победа Эрдогана на союз Турции, Азербайджана и Пакистана?): Հետևաբար Պակիստանում Ադրբեջանի նոր ռազմական պատվիրակությունները կնշանակեն այն սպառնալիքների իրականացման նախապատրաստություն, որոնք Ալիևը քանիցս հնչեցրել է Ղարաբաղի հայերի և բուն Հայաստանի հասցեին:

Պակիստանի այսպիսի ակտիվությունը Անդրկովկասում արտաքուստ չի առնչվում Ռուսաստանին, որը միջնորդ է հանդիսանում ղարաբաղյան հակամարտությունում: Այդուհանդերձ Հայաստանի և Ադրբեջանի միջև ենթադրյալ լարվածությունը, որին կմասնակցի Պակիստանը, կարող է բացասական հետևանքներ ունենալ, քանի որ Երևանից ու Բաքվից մեղադրանքներ են ուղղվում Ռուսաստանի հասցեին միջնորդական պարտավորությունները չկատարելու, դավաճանության և  հակառորդ կողմի հետ գործակցության համար: Իմանալով այդ մասին՝ Պակիստանը միաժամանակ փորձում է Ռուսաստանից  զեղչով նավթ ստանալ, զենք ուղարկել Ուկրաինա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ դաշնակցության շրջանակներում և պաշտպանել «եղբայրական» Ադրբեջանին Հայաստանի հետ կոնֆլիտը լուծելու հարցում:

Պյոտր Մակեդոնցև

Աղբյուրը՝ EA Daily

 

Աշխարհում Տարածաշրջան Հայաստան Ադրբեջան Արցախյան հակամարտություն Պակիստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին