f

Անկախ

ՀԱՊԿ-ն ավելի ու ավելի է նյարդայնացնում Արևմուտքին. Ռուսաստանի ԱԳՆ


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, իր զագացմանը զուգընթաց ավելի ու ավելի է նյարդայնացնում արևմտյան երկրներին, որոնք հակադրվում են ՀԱՊԿ-ին՝ բարդացնելով նրա փոխգործակցությունը այլ միջազգային կառույցների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 21-ին, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Տեսնում ենք, թե ստեղծված (արևմտյան երկրների կողմից-խմբ.) խնդիրների պատճառով ինչ դժվարությամբ է ընթացել ՀԱՊԿ-ի փոխգործակցությունը  այլ միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ... Դա մշտապես կապված է եղել դժվար պատմության հետ, դա տեղի չի ունեցել այնքան ինքնաբերաբար, որքան դա տեղի է ունենում արևմտյան երկրների միավորումների դեպքում»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու Արևմուտքի փորձերի մասին հարցին։

Ինչպես նշել է ռուս դիվանագետը, Արևմուտքում չեն թաքցնում ՀԱՊԿ-ը թուլացնելու իրենց ցանկությունը՝ սեւացնելով կազմակերպությունը հանրային տիրույթում, և հավելյալ նախապատվություններ են խոստանում Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար։

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Արեւմուտքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը դիտարկում է որպես սպառնալիք միջազգային ասպարեզում իր գերակայության համար։ Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է «Արևմուտքի հուսահատ, ագրեսիվ գործողություններ՝ ՀԱՊԿ անդամների շարքերը պառակտելու համար»։

ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը։

Աշխարհում ՀԱՊԿ Արևմուտք Ռուսաստան Մարիա Զախարովա

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին