f

Անկախ

500 000 դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն 2004-ին բանկից ստացել է շինությունը և 1 ամիս անց 90 000 դոլարով վաճառել մեկ այլ բանկի


Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Նոր Նորք վարչական շրջանի «Տիգրան Մեծի անվան զբոսայգու» տարածքի Մոլդովական 27ա հասցեում գտնվող գույքի և տարածքի օտարման գործը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004 թվականի մայիսի 17-ին «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊԸ-ին տրվել է Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինության սեփականության և 525 քմ մակերեսով հողամասի վարձակալության վերաբերյալ իրավունքի վկայականը (հողամասը, Երևանի քաղաքապետի 2004 ապրիլի 27-ի թիվ 697-Ա որոշմամբ, ընդգրկված է եղել օտարման ոչ ենթակա հողերի ցանկում):

2004 թվականի հունիսի 1-ին «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊԸ լուծարվող բանկի և Պաշտպանության նախարարության միջև՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի կողմից լիազորված անձ Վ.Ա.-ի, կնքվել է պայմանագիր, ըստ որի՝ Բանկը Պաշտպանության նախարարության հանդեպ իր ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտավորությունների դիմաց՝ ՊՆ-ին է հանձնել Մոլդովական 27ա հասցեում գտնվող 441,01 քմ մակերեսով շինությունն ու 525 քմ մակերեսով հողամասը:

Պայմանագրով Նախարարությունը պարտավորվել է գույքի վաճառքից գոյացած գումարը՝ 500 հազար ԱՄՆ դոլարը գերազանցելու դեպքում, ավել գումարը վերադարձնել «Կրեդիտ Երևան բանկ» ՍՊ ընկերությանը:

Մինչդեռ, ընդամենը մեկ ամիս 12 օր անց՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, Նախարարությունը՝ ի դեմս նախարար Ս.Ս.-ի, նույն գույքը 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել է «Անելիք բանկ» ՍՊԸ-ին:

Բացի այդ, Կառավարության՝ 2005 թվականի դեկտեմբերի 12-ի որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված տարածքը, դեռևս չպարզված հանգամանքներում, առանձնացվել է այգու սահմաններից՝ դասակարգվելով որպես հասարակական կառուցապատման հողամաս:

Մասնավորապես՝ 2006 թվականին Երևանի գլխավոր ճարտարապետն «Անելիք բանկ»  ՍՊԸ-ին հայտնել է, որ հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդված սահմանափակումների ցանկում չէ և կարող է օտարվել, ինչի հիման վրա հողամասն ուղղակի վաճառքով՝ 2 մլն 375 հազար 100 դրամով օտարվել է վերը նշված Բանկին: 2007 թվականին Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Բանկին վաճառվել է նաև հողամասին հարակից 274, 85 քմ մակերեսով հողամասը, ինչպես նաև տրամադրվել է 239 քմ մակերեսով հողամաս՝ առանց քաղաքաշինական գործունեություն իրականացնելու թույլտվության:

2018 թվականին «Անելիք բանկ» ՍՊԸ-ն անշարժ գույքը 135 մլն 556 հազար 400 դրամով վաճառել է քաղաքացիներ Ա.Վ.-ին և Ար.Վ.-ին:

Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունը 2023 թվականի հունիսի 12-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հունիսի 13-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):

Հայաստան Գլխավոր դատախազություն

Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացիաներ են գալիս, շնորհակալ եմ, որ հայտնում եք. Բագրատ Սրբազան
ԱԺ-ի դիմաց ԵՊՀ ուսանողները բողոքի ակցիա են անում՝ ի պաշտպանություն Բագրատ Սրբազանի շարժման
Այս պահին Գյումրիի ավտոերթը շարժվում է դեպի Աբովյան,ուղիղ
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան
Գալիս ա․․․Քայլերթը դեպի Երևան,ուղիղ
Նիկոլն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. զոհվածի մայր
Ի՞նչ անեմ, նստեմ բարդ աստվածաբանական բաներ ասեմ, ընդհանրապես կախվեն. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին
Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Եթե գա նոր իշխանություն, կարելի է փրկել ամեն ինչ, կարելի է հետ բերել Արցախը. արցախցի
Շարժումը համազգային է, դիմավորենք Սրբազանին Երևանի մատույցներում․ Չալաբյանը և Գասպարյանը Երևանի մուտքի մոտ են
Նիկո'լ, տես ինչ եմ ասում քեզ, հանկարծ դիմես բռնության, հանցանքդ ավելի մեծ է լինելու. արցախցի
Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի այսօրվա հանդիպումը անհրաժեշտ ու երկու կողմերի համար սպասված է. Պեսկով
Կառավարությունը գումար հատկացրեց «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման աշխատանքների համար
Մամուլի շենքի վերելակը կփոխարինվի. Կառավարությունը 11,7 մլն դրամ հատկացրեց
Բոլոր նախագահներին թիրախավորելն, ազգին պառակտելն արդեն ծիծաղելի է, դա արդեն չի աշխատում․ Գառնիկ Դանիելյան
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
2024-ին միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն 107.7 կմ ճանապարհահատվածներում
«Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը հանդես է ելել ուղերձով
Բագրատ Սրբազանը՝ Չարենցավանից, Միքայել Սրբազանը՝ Գյումրիից, Վրթանես Սրբազանը՝ Երեւանից շարժվում են դեպի Աբովյան․ ուղիղ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված՝ 1 հա մակերեսով երկու հողամասերն ամրացվեցին Պետգույքի կառավարման կոմիտեին
Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ենք նորի՛ց համախմբվել. Սեյրան Օհանյան
ՔՊ-շչիկների բոլոր «նոր արժեքները» նյութական են. Քաղաքագետ
Փոփոխություններ են եղել երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում
Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը
Ավելին
Ավելին