f

Անկախ

Արեւմուտքը ՀԱՊԿ-ը սպառնալիք է համարում աշխարհում իր գերիշխանությանը. ՌԴ արտգործնախարար


Արեւմուտքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սպառնալիք է համարում միջազգային ասպարեզում իր գերիշխանության համար, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լրագրողներին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումից հետո։

«Մենք նշել ենք, որ այս կազմակերպությունը, ինչպես եւ Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ԲՐԻԿՍ-ը, Արեւմուտքի կողմից դիտարկվում են որպես սպառնալիք իր գերիշխանությանը միջազգային ասպարեզում, որպես ապագա բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորվող կենտրոններ, որտեղ Արեւմուտքը սպառնալիք է տեսնում իր շահերին, իր հեգեմոնիային»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան տեսնում է «ՀԱՊԿ անդամների, ինչպես նաեւ ԲՐԻԿՍ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, իրենից անկախ այլ կառույցների շարքերում պառակտում մտցնելու Արեւմուտքի հուսահատ, ագրեսիվ գործողությունները, ներառյալ անմաքուր մեթոդների դիմելու փորձերը, որպեսզի սեպ խրի ՀԱՊԿ անդամների միջեւ հարաբերություններում»։

Լավրովը տեղեկացրել է, որ կողմերը մեկուկեսժամյա զրույց են վարել Լուկաշենկոյի հետ, որտեղ նա ներկայացրել է իր գնահատականներն աշխարհում տիրող իրավիճակի մասին, այդ գնահատականները բխում են ընդհանուր գործողություններից եւ հիմնավորում են ՀԱՊԿ հետագա զարգացումը։

Հանդիպման մասնակիցները եկել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է դիմակայել Արեւմուտքի այդ ճնշմանը եւ լիովին կատարել դաշնակցային պարտավորությունները, ամրապնդել համերաշխությունը։

«Եվ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ դա է պահանջում դաշնակցային բարոյական պարտքը, բայց եւ զուտ պրագմատիկ շահերը։ Որովհետեւ, ի վերջո, մենք բոլորս ՀԱՊԿ շրջանակում, ԱՊՀ շրջանակում, Եվրասիական տնտեսական միության եւ, իհարկե, Միութենական պետության շրջանակում միասին պետք է ապրենք եւ միասին լուծենք մեր խնդիրները։ Մենք միմյանցից ոչ մի տեղ չենք փախչի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Աշխարհում Ռուսաստան ՀԱՊԿ Սերգեյ Լավրով

Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Վարազդատ Հարությունյան
Ինչպես են մարսում Հայաստանը. ForPost
«Նիկոլ դավաճան». քաղաքացիները փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը. Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ
Սուրենավանում բախվել են մարդատար գնացքն ու «Mercedes»-ը․ պարեկները սահմանազատել են տարածքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ քաղաքացին վնասել էր ոտքը, օգնության են հասել փրկարարները
Կիրանցից անչափահասների են հրավիրել ոստիկանության բաժին, երեւի ինչ-որ բաներ կորզելու երեխաներից. Բագրատ Սրբազան
Ականազերծումները հասան Բերքաբեր. ՊՆ-ն զգուշացնում է` կլինի պայթյուն
«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Ավելին
Ավելին