f

Անկախ

Վուչիչը հրաժարվել է խոսել Կոսովոյի ղեկավարի հետ, քանի դեռ ազատ չեն արձակվել կալանավորված բոլոր սերբերը


Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարվել է խոսել Կոսովոյի ղեկավար Ալբին Կուրտիի հետ, քանի դեռ Պրիշտինայում իշխանություններն ազատ չեն արձակել կալանավորված սերբերին, հետ չեն կանչել ալբանացի քաղաքապետերին եւ ոստիկանության հատուկ ջոկատները երկրամասի հյուսիսից, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Չեմ գնա խոսելու Կուրտիի հետ, քանի դեռ ազատ չի արձակվել կալանավորված յուրաքանչյուր սերբ, քանի դեռ հետ չեն կանչվել կեղծ քաղաքապետերը երկրամասի հյուսիսից, քանի դեռ հետ չեն կանչվել նրանց ոստիկանության հատուկ ջոկատները եւ քանի դեռ չեն դադարել ամեն օր կալանավորել սերբերին։ Իսկ հետո կխոսենք այն մասին, թե ինչպես ավելի արագ ձեւավորենք Սերբական համայնքների ընկերակցություն»,- երեքշաբթի ասել է Վուչիչը լրագրողներին։

Նա ավելի վաղ արդեն ասել էր, որ բանակցություններ չի վարի Կուրտիի հետ, քանի դեռ Պրիշտինան ազատ չի արձակել կալանավորված սերբերին։ Լեպոսավիչ գյուղում (երկրամասի հյուսիսում) երկուշաբթի առավոտյան կալանավորվել էր վեցերորդ սերբը՝ Ուրոշ Վ-ն, իր տնից դուրս գալիս։ Քաղաքացիները խաղաղ երթ էին անցկացնում հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայից մինչեւ Զվեչան եւ հանրահավաք Լեպոսավիչի վարչական շենքի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել իրենց հայրենակիցներին։

Քաղաքացիներին կիրակի հղած ուղերձում Սերբիայի նախագահը հիշեցել է, որ տարեսկզբից սերբերի մեղքով ոչ մի կոսովցի ալբանացի չի վիրավորվել։ Ընդ որում, ուղղափառների Սուրբ Ծննդյան օրվա գիշերը Գոտովուշա գյուղի մոտ ալբանացին Կոսովոյի Անվտանգության ուժերից ատրճանակով վիրավորել է երկու պատանու, հունվարի 23-ին Կոսովոյի ոստիկանները Բիստրիցկի կամրջին (Կոսովոյի հյուսիս) վիրավորել են տաքսու վարորդի, իսկ մայիսի 29-ին Զվեչանի բողոքների ժամանակ՝ եւս մի տղամարդու թիկունքից վիրավորել են երկու գնդակով։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը սերբերին եւ Կոսովոյի ալբանացիների ղեկավարներին կոչ է արել բանակցությունների նոր փուլ սկսել Բրյուսելում հաջորդ շաբաթ։ Ալբին Կուրտին պատասխանել է, որ կքննարկի այդ առաջարկը։

Շաբաթ երեկոյան կոսովցի սերբ քույրն ու եղբայրը (2005 եւ 2007թթ. ծնված) քվադրոցիկլով անցնում էին Ռուդինե գյուղի մոտով (Զվեչանի մունիցիպալիտետ)։ Կոսովոյի ալբանացիների պարեկը կանգնեցրել է նրանց, գցել գետնին եւ սկսել ծեծել, երիտասարդները հիվանդանոցում են տարբեր վնասվածքների եւ շոկային վիճակի պատճառով։

Շաբաթ օրը Կոսովոյի ալբանացի ոստիկանները կնոջ եւ դստեր աչքերի առջեւ «Յարին» անցակետում, կենտրոնական Սերբիայի մուտքի մոտ, կալանավորել են հյուսիսային Կոսովսկա-Միտրովիցայի բուժաշխատող Դալիբոր Սպասիչին՝ անկարգություններին մասնակցության կասկածանքով։

Պրիշտինայի իշխանությունները չորեքշաբթի երեկոյան արգելել են բեռնատարների մուտքը եւ ապրանքների տեղափոխումը կենտրոնական Սերբիայից։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դրանից առաջ հայտարարել էր, որ նրանք ցանկանում են Կոսովոյի հյուսիսի սերբերին թողնել առանց մթերքների եւ դեղորայքի։

Ուժեղացվել է նաեւ սերբական համարանիշներով բոլոր մեքենաների զննումը։ Ինքնահռչակ Կոսովոյում կենտրոնական Սերբիայից այստեղ եկող անցակետերի առջեւ կանգնած են արգելված բեռնատարները։ Նրանց վարորդները երեքշաբթի օրվա գիշերը փակել են մայրուղիները կոսովցի ալբանացիների բեռնատարների առջեւ։

Աշխարհում Ալեքսանդր Վուչիչ Կոսովո Սերբիա

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին