f

Անկախ

Գործ ունենք Նիկոլ-Իլհամ-Էրդողան հերթական գործարքի հետ, որի զոհն այս անգամ հայկական հանրության ուղեղն է։


Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները հայտարարություններ են տարածում առաջնագծի լարվածության և փոխհրաձգության մասին՝ մեղադրելով մեկմեկու։ Լինում են կրակոցներ, բայց բանը լայնածավալ կամ թեկուզ տեղային բախումների, հակամարտության չի հասնում։

Հայաստանում նիկոլական ու իրականության մեջ թուրքական տարբեր լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան, տելեգրամյան ալիքներ տարածում են խուճապ, թե այս կամ այն վայրում լարված է, լայնածավալ պատերազմ է սկսվում, զորքին բերել են մարտական վիճակի, Արցախի վրա հարձակում է սպասվում, տարհանման պլաններ են մշակում ու նման բաներ։

Իրականում գործ ունենք Նիկոլ-Իլհամ-Էրդողան հերթական գործարքի հետ, որի զոհն այս անգամ հայկական հանրության ուղեղն է։

Նիկոլը խոստացել է ստորագրել այդ չարաբաստիկ պայմանագիրը, խոստացել է թղթով Արցախից հրաժարվել, Սյունիքի մարզի կեսը միջանցքի կամ խաչմերուկի անվան տակ հանձնել թշնամու տնօրինմանը, խոստացել է Ճամբարակից մինչև Վարդենիս հատվածում Սևանա լճին մոտ թողնել Ադրբեջանին, խոստացել է Ջերմուկով միջանցքային ճանապարհ տալ Ադրբեջանին ու Թուրքիային, և այդ ամենին խանգարում է 2 բան․

1․ Հայկական բանակը այլևս չի ենթարկվում նահանջի հրամաններին ու ջարդում է թշնամու ողնաշարը։

2․ Հայկական հանրությունը ինչքան էլ քնած թվա, չի ընդունում Նիկոլի դավաճանությունը և դիմադրում է։ Նիկոլն այսօր ունի 0-ին մոտեցող վարկանիշ, իսկ առանց հայ հանրության համաձայնության, Նիկոլը ոչ մի պայմանագիր չի կարողանա ստորագրել, մարդկային հրաբուխը կզարթնի։

Հետևաբար հայկական բանակի զգոնությունը թուլացնելու համար անընդհատ կեղծ լարվածություն է ստեղծվում թշնամու կողմից, իսկ հայկական հանրությանը մշտական պատերազմի վախի մեջ պահելով՝ Նիկոլը փորձում է հասնել նրան, որ մարդիկ ասեն՝ ստորագրիր, ինչ ուզում ես, տուր, ինչ ուզում ես, մենակ խաղաղություն լինի, մենակ մեր որդիները էլ չզոհվեն։

Սա է Նիկոլի ուզածը, ու սրան են միտված վերջին օրերի լարված հայտարարությունները և լայնածավալ պատերազմի նախապատրաստական տեղեկությունները։

Հայկական բանակը զգոն է, մշտապես կա թշնամու վտանգ, բայց լայնածավալ պատերազմ այս պահին քիչ հավանական է ոչ Հայաստանում, ոչ Արցախում։

Մենք պետք է զգոն լինենք, շարունակենք օգնել մեր բանակին, բայց առանց խուճապի և առանց նվնվալու։ Նիկոլը չի հաղթի Հայաստանին։

Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան հայոց բանակ Ադրբեջան Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին