Թուրքիայի Էրզրում նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է տարերային աղետների հետեւանքների վերացման վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 14: 43-ին Աշկալե շրջանում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 12,52 կմ խորության վրա: