f

Անկախ

Հայաստանում ռուս աղջկա սպանության պատճառը խանդն է եղել. ԱՄՆ քաղաքացին սպանությունից հետո թռել է Թուրքիա


Քննչական կամիտեի տեղեկացմամբ՝ 2023թ․ հունիսի 6-ին՝ ժամը 14:30-ին, ՌԴ քաղաքացի կինը ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունում հաղորդում է տվել այն մասին, որ դուստրը՝ 1999թ․ ծնված ՌԴ քաղաքացի Ելենա Սերգեևան, հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է ՀՀ, հանդիպել իր ծանոթ տղամարդուն և մինչ օրս դստեր մասին տեղեկություն չունի:

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որով հետագա նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում 2023թ․ հունիսի 15-ին՝ ժամը 13:55-ի սահմաններում, Դիլիջան-Երևան ավտոմայրուղու 2-րդ ոլորանի անտառային հատվածում հայտնաբերվել է Ե.Սերգեևայի դին՝ մերկ և մասամբ հոշոտված վիճակում:

Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են արյունազեղումներ: Կատարվել է դիակի ճանաչում՝ մոր մասնակցությամբ: Որոշում է կայացվել՝ վերջինիս մահացած տուժողի փոխարեն տուժող ճանաչելու մասին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Նախնական ուսումնասիրության համաձայն՝ Ե․Սերգեևայի մահը վրա է հասել գանգուղեղային տրավմայի հետևանքով:

Սևան-Դիլիջան-Վանաձոր ճանապարհի տարբեր հատվածներում հայտնաբերվել են Ե․Սերգեևայի և տղամարդու պատկանող հագուստներ՝ արնանման հետքերով։

Հարցաքննվել են մի շարք անձինք։ Առգրավվել և զննվել են «Զվարթնոց» օդանավակայանում և այլ վայրերում տեղադրված տեսանկարահանող սարքերի տեսագրություններ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևան Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 2023թ․ հունիսի 4-ին։

Վերջինս թե՛ ՌԴ և թե՛ ՀՀ տարածքում որևէ մեկի հետ չի ունեցել թշնամական փոխհարաբերություններ, սակայն կապերը խզելուց հետո լարված փոխհարաբերությունների մեջ է եղել ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ի հետ։

Պարզվել է նաև, որ «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո Ե.Սերգեևան օդանավակայանի տարածքից հեռացել է «Տոյոտա» մակնիշի՝ Վրաստանի պետհամարանիշի ավտոմեքենայով, որի վարորդը հանդիսացել 1989թ․ ծնված ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ.-ն:

Իրականացված հսկայածավալ քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ե․Սերգեևայի սպանությունն առերևույթ կատարել է ԱՄՆ քաղաքացի հանդսացող սույն անձնավորությունը, իսկ պատճառը հանդիսացել են խանդը և անձնական լարված փոխհարաբերությունները։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ ԱՄՆ քաղաքացի Ռ․Տ․-ն 2019թ․ ՌԴ Մոսկվա քաղաքում ծանոթացել է Ե․Սերգեևայի հետ, ում հետ շփվել է մինչև 2020թ․ մայիս ամիսը, որից հետո նրանք բաժանվել են։ Բաժանման պատճառ է հանդիսացել Ռ.Տ․-ի կողմից հաճախակի խանդի տեսարանների ստեղծումը, պարբերաբար Ե․Սերգեևայի տեղաշարժը վերահսկելու փորձերը: Ռ․Տ․-ն, չկարողանալով համակերպվել Ե․Սերգեևայից բաժանվելու հանգամանքի հետ, պարբերաբար իրենց հարաբերությունները վերականգնելու փորձեր է կատարել, սակայն նրանից մերժում է ստացել։ Տարբեր եղանակներով նա անհանգստություն է պատճառել աղջկան, սպառնալիքներ հնչեցրել վերջինիս հասցեին, նրա վերաբերյալ տարածել արատավորող տվյալներ։ Իսկ երբ իմացել է, որ Ե․Սերգեևան սկսել է ընկերություն անել այլ տղամարդու հետ, սկսել է նաև նրան վնասելու սպառնալիքներ հնչեցնել:

Իրենց միջև հարաբերությունները վերջնականապես պարզաբանելու և դադարեցնելու նպա-տակով Ե․Սերգեևան համաձայնել է վերջին անգամ հանդիպել Ռ․Տ.-ի հետ: Պայմանավորվել են 2023թ․ հունիսի 4-ին հանդիպել ՀՀ Երևան քաղաքում, ինչի համար Ե․Սերգեևան 2023թ․ մայիսի 16-ին հանդիպման օրվա ամսաթվով և նույն օրվա հետադարձ ուղղությունով Մոսկվա-Երևան-Մոսկվա ավիատոմս է գնել և նշված օրը, ժամը 12:55-ին, SU 1860 չվերթով Մոսկվայից ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Ռ․Տ․-ն, չհամակերպվելով նրա՝ այլ ընկեր ունենալու փաստի հետ, վերջին անգամ Ե․Սերգեևայի հետ հանդիպելու պատրվակով և նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վրաստանի Թբիլիսի քաղաքում վարձակալել է «Տոյոտա» մակնիշի սև գույնի ամենագնաց ավտոմեքենա, որով 2023թ․ մայիսի 31-ին՝ ժամը 14:52-ին, Գոգավանի անցակետով Վրաստանից մուտք է գործել Հայաստան։

Մինչև Ե․Սերգեևայի՝ ՀՀ ժամանելը, իր հանցավոր մտադրությունը նախապես քողարկելու նպատակով, օրական վարձավճարներով գիշերել է տարբեր հյուրանոցներում: Հունիսի 4-ին համացանցի միջոցով 1 օրով հյուրատուն է վարձակալել Կոտայքի մարզի Եղվարդ համայնքում, որից հետո նույն օրն իր վարձակալած ամենագնացով, միայնակ ուղևորվել է «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ժամը 13:01-ին դիմավորել է Ե․Սերգեևային, և միասին հիշյալ ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Երևան քաղաք:

Միասին ճաշել են Ամիրյան փողոցում գտնվող «Կացին» ռեստորանում, որից հետո նույն ավտոմեքենայով միասին ուղևորվել են դեպի իր կողմից վարձակալած հյուրատան ուղղությամբ: Նույն օրը՝ ժամը 15:34-ից մինչև 17:31-ն ընկած ժամանակահատվածում, իր հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով, քննությամբ դեռևս չպարզված վայրում, հարվածներ է հասցրել Ե.Սերգեևայի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում ստացած գանգուղեղային տրավմայից Ե․Սերգեևան մահացել է: Ապա վարձակալած ավտոմեքենայով նա ուղևորվել է Բագրատաշենի անցակետի ուղղությամբ՝ Հրազդան-Սևան-Դիլիջան-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն երթուղով:

Իր կողմից թողնված հետքերը վերացնելու նպատակով Ե․Սերգեևայի դին՝ առանց հագուստների, թաքցրել է Դիլիջան քաղաքից դեպի Սևան ուղղության ավտոճանապարհի 3-րդ շրջադարձից աջ ընկած անտառամիջյան տեղամասում, իսկ նրա և իր հագի հագուստներն ու անձնական իրերը նետել է իր երթուղու տարբեր հատվածներում։ Ապա նույն օրը՝ ժամը 23:41-ին, Ռ․Տ․-ն ավտոմեքենայով Բագրատաշենի անցակետով լքել է ՀՀ տարածքը՝ անցնելով Վրաստան։ Վրաստանի իրավապահ մարմինների հետ կատարած աշխատանքի արդյունքում պարզվել է, որ վերջինս 05.06.2023 թվականին ավտոմեքենան հանձնել է վարձակալած ընկերությանը և օդանավով մեկնել Թուրքիա:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին՝ Ռ․Տ․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է: Ռ․Տ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախաքննությունը շարունակվում է:

Սպանություն ՀՀ Քննչական կոմիտե հետախուզում Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին