f

Անկախ

Պետությունը հասել է այն վիճակին, որ դատական նիստերը թողած, պայքարում ենք մեր եւ դատավորների իրավունքների համար. փաստաբան


Մենք ոչ թ կոնկրետ համակարգի ենք թիրախավորում, այլ թիրախավորում ենք այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Դատախազության բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Նշենք, որ այսօր փաստաբանները բողոքի ակցիա էին իրականացնում դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հեռուստացույց են նվիրել: Փաստաբանների խոսքով՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասել էր, որ տեղյակ չէ ոստիկանության բաժանմունքում երկու փաստաբանների նկատմամբ բռնության մասին, նրանք էլ որոշել են հեռուստացույց նվիրել՝ իրազեկելու համար:

«Երկրի բարձրագույն ամբիոնից դատախազը հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքին: Քանի որ նա միայն «Հ1»-ի լրատվական բազային է հետեւում, կան նաեւ այլ լրատվամիջոցներ, կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնց միջոցով մեր հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում կատարվում իրավիճակին, մասնավորապես, փաստաբանների դեմ բռնությունների մասին»,- ասաց Մարինե Ֆարմանյանը:

Անդրադառնալով այդ բռնությունների առնչությամբ ՄԻՊ-ի արձագանքին՝ փաստաբանն ասաց. «ՄԻՊ-ից որոշակի արձագանք եղել է, նաեւ հաշվի առնելով, որ ՄԻՊ-ի գործողությունները կարող էր սահմանափակվել հետազոտությունների եւ եզրակացությունների մակարդակով, բայց ցանկալի կլիներ շատ ավելի աննահանջ դիրք արձանագրվեր այդ դեպքերին:

Մենք ոչ թ կոնկրետ համակարգի ենք թիրախավորում, այլ թիրախավորում ենք այն վատ ոստիկաններին, որոնք իրականացնում են նման բռնությունները: Ի՞նչն է խանգարում օրինապահ աշխատակիցներին հեռացնել իրենցից նման կադրերին. դա դժվար չէ: Պետությունը հասել է այն վիճակին, որ մենք դատական նիստերը թողած, պայքարում ենք մեր եւ դատավորների իրավունքների համար, որովհետեւ եթե չլինի իրական արդարադատություն, իրական դատավորներ, ապա մեր աշխատանքը կլինի առարկայազուրկ»:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել այն բանից հետո, երբ փորձել է կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։

Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաեւ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։

Մարինե Ֆարմանյան փաստաբաններ Բողոքի ակցիա Գլխավոր դատախազություն Հայաստան

Սփյուռքի գաղթօջախները ամենուր գրեթե ոտքի են կանգնել. սա պետք է դառնա մեր վերելքի պատմությունը. Բագրատ Սրբազան
Մենք պիտի վերադառնանք Արցախ, այլ ելք չունենք. Բագրատ Սրբազան
Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան
«Գուգլի» տնօրենը և հայազգի աշխատակիցները մերժել են Վահագն Խաչատուրյանին. Yerkir.am
CNN. Իսրայելը վախենում է, որ ԱՄՆ-ն կարող է սահմանափակել օգնությունը Գազայի հատվածի զեկույցի պատճառով
Ռադան ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս մոբիլիզացնել դատապարտյալներին
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում
ԱՄՆ-ը վերանայում է Իսրայելին տրամադրվող ռшզմական օգնության որոշ տեսակներ․ Օսթին
Էրդողան. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս արագ ստորագրվի
Նախկին արտգործնախարար. Ղազախստանի հանդիպումը կընկալվի որպես Հայաստանի ինտեգրում թյուրքական աշխարհին
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Ամեն մարդ պատասխան կտա իր արածի և հատկապես՝ իր չարածի համար. Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյան
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի կասեցման հնարավորությունը զրոյական է. Պապուաշվիլի
Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին
Չինաստանը կտրուկ բարձրացրել է Ռուսաստան ապրանքների մատակարարման մաքսատուրքերը
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալը 10 տարվա ընթացքում կրկնապատկվել է՝ 45-ից հասնելով 89 միլիարդ դոլարի. Պուտին
Թուրքիան ծրագրում է ռուսական գազ մատակարարել Եվրոպա
ԱՄՆ դեսպանը հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչներին
Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ Սրբազան երթը ձնագնդի էֆեկտ է ստացել, միացել են բազմաթիվ գործիչներ. ուղիղ
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում քայլեր ձեռնարկել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասի պաշտպանության համար
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ պատճառված վնասն ավելի քան 102 միլիոն դրամ է
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Բագրատ Սրբազանը ողջունեց երթի մասնակիցներին աջակցող իրավապաշտպաններին
Ավելին
Ավելին