f

Անկախ

«Մեդիա պաշտպան»-ը խորհուրդ է տալիս նախարար Թորոսյանին հետևել սեփական խորհուրդներին


Մեդիա պաշտպան նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Մարտ ամսին՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո, շատ կառույցներ իրենց աջակցությունը հայտնեցին իշխանություններին, այդպիսի մի կազմակերպություն էր նաև Hetq.am լրատվականը։ Լրատվականը, հասկանալով պահի լրջությունը, փորձել է տվյալների քարտեզագրված բազա հավաքագրել, որը հետագայում կարող էր հեշտացնել նախարարության աշխատանքը և մոբիլիզացնել հասարակությանը։ Պետք է հավաքագրվեր, թե վարակվածները երբ և որ երկրներից են եկել, որն է եղել ելքի երկիրը, որ ավիաընկերության չվերթով են եկել: Ցանկացել են պարզել նաև տարիքը, սեռը, ավելի ուշ՝ նաև արյան խումբը, բնակության վայրը, մեկուսացման վայրը: Սակայն նախարարությունից նշել են, որ այդ տվյալներն անձնական են ու չեն տրամադրել լրատվականին։ Դրան զուգահեռ, ըստ լրատվականի, նախարարն անհեթեթ է համարել նմանատիպ հարցումները։
Փաստացի, վարակի դեմ պայքարին անլուրջ մոտեցած և հումորներով առաջնորդվող նախարարը լրատվականի մասնագիտական օգնությունը անհեթեթ է համարում։ Հորդորում ենք Արսեն Թորոսյանին ձեռնպահ մնալ նման դրսևորումներից և չփորձել պիտակավորել կայքի աշխատանքը։ Այս պահին, փաստացի, հանրությանը հասանելի չէ որևէ քարտեզ, թե որ տարածաշրջանից քանի հաստատված վարակի դեպք կա, առավել վտանգավոր հիվանդությունների ցանկը տեսակավորված չի հրապարակվել:
Այդպես էլ չի նշվում, թե հարկատուների գումարներից և նվիրաբերություններից հավաքագրված գումարներն ինչպես են ծախսվում։ Թափանցիկությունն այստեղ էլ պահպանված չէ։ Ի վերջո, ո՞ր ընկերություններն են ներգրավված համավարակի դեմ պայքարում՝ ախտահանումից մինչև սնունդի ապահովում։ Ինչպե՞ս են ընտրվել այդ ընկերությունները։ Ի՞նչ եղան այն դիմակները, որոնք պետք է հասնեին Հայաստան, ինչպե՞ս օգտագործվեցին հանրային միջոցներով գնված դիմակները և նմանատիպ այլ հարցեր, որոնք իրենց պատասխանը չունեն։
Հիմա նախարարը հորդորում է լուրջ վերաբերել վարակին և սպառնում է չհաստատված որոշ լուրերի դեպքում դիմել ոստիկանություն։ Նախարար Արսեն Թորոսյանի էջում արդեն իսկ հրապարակվել է տեսահոլովակ, որտեղ երեխայի բակում խաղալուց հետո վարակը տանն է տարածվում: Տեսահոլովակում քարոզվում է ռետինե ձեռնոցներ կրելը։ Առողջապահության նախարարության սոցիալական գովազդներից մեկի համաձայն՝ պայմանական ընտրված մի կերպար՝ Արմենը, տնից դուրս չէր գալիս, որպեսզի վարակը չտարածվի, բայց նույն օրերին նախարար Թորոսյանին նկատել էին սրճարանում՝ առանց պաշտպանիչ դիմակի և ձեռնոցների։ Այս օրերին բացվում են մանկապարտեզները, և արդեն իսկ գործարկվել է հանրային տրանսպորտը։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորհուրդ է տալիս նախարար Թորոսյանին, խորհուրդներ տալուց և լրատվականներին պիտակավորելուց առաջ, հետևել սեփական խորհուրդներին և վերհիշել իր անլուրջ վերաբերմունքը վիրուսի նկատմամբ և հասարակությունից ներողամտություն հայցել, որ ի սկզբանե լուրջ չի մոտեցել համավարակին։

Արսեն Թորոսյան Մեդիա պաշտպան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին