f

Անկախ

ԲԴԽ-ն որոշեց դատավոր Դավիթ Հարությունյանի հարցով նիստը դռնփակ անել. Անդրեասյանը նրան թույլ չտվեց հայտարարություն անել


Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հունիսի 19-ին, քննում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն ընթերցեց արդարադատության նախարարության միջնորդությունը՝ Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել, որում նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությունը եւ այն անթույլատրելի համարել:

Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։

Կարեն Անդրեասյանն ընթեցերցեց ԱՆ-ի միջնորդության հիմնական մասը, ըստ որի. «Դատավորի կողմից թույլ են տրվել Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետով սահմանված ցանկացած գործունեություն իրականացնելիս եւ բոլոր հանգամանքներում դատական իշխնությունը վարկաբեկող, ինչպես ն աեւ դատական իշխանության անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրային վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսեւորելուց զերծ մնալու, 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված դատավորի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց զերծ մնալու, եւ 69-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված դատարանի անկախությունը եւ անաչառությունը վտանգող կամ կասկածի տակ դնող հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսեւորելուց զեծ մնալու պահանջների խախտում, այն է՝ դատավորը ԲԴԽ-ի որպես կոլեգիալ կարգով գործ քննող դատարանի կողմից ընդունվող կոնսեսուսային միաձայն որոշումների առկայությունը պայմանավորել է բացառապես որոշակի ուղղորդման առկայությամբ՝ ինչպես նաեւ վերջին վեց ամսվա ընթացքում իր հաշվարկով 20-ից ավելի դատավորների լիազորությունները դադարեցվելու գործընթացը բնորոշել է որպես անօրինական։

Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների բնույթն այնպիսին է, որ ուղղակիորեն վերաբերում են դատավորի կողմից կատարված հրապարակային խոսքով դատական իշխանության հեղինակազրկմանը՝ որպես դատարան հանդես եկող ԲԴԽ-ի անկախությանը եւ իր կողմից կայացվող որոշումերի օրինականությունը կասկածի տակ դնելուն։

Այնինչ, խորհրդի՝ Սահմանադրությամբ ամրագրված դատարանների եւ դատավորների անկախությունը ապահովելու գործառույթը ենթադրում է խորհրդին վերապահված լիազորությունների շրջանակներում դատարանների, դատավորների անկախության երաշխավորմանը խոչընդոտող, դատական իշխանությանը հեղինակազրկող ցանկացած գործողության կանխում։

Նախարարությունը գտնում է, որ դատավորի նշված խոսքի տարածումը դատական կարգով գործի հրապարակային քննության շրջանակներում լրացուցիչ բացասական ազդեցություն կարող է ունենալ դատական իշխանության հեղինակության, անկախության եւ անաչառության վերաբերյալ հանրության վստահության պահպանման համատեքստում: Դատական նիստի դռնփակ անցակցումը բխում է արդարադատության շահի պաշտպանության անհրաժեշտությունից»:

Նախարարությունը միջնորդել է ԲԴԽ-ում դատական նիստը դռնփակ անցկացնել։

Դատավոր Դավիթ Հարությունյանը փորձեց հանդես գալ հայտարարությամբ, սակայն ԲԴԽ նախագահը թույլ չտեց՝ նշելով. «Մի ընդհատեք, հակառակ դեպքում կլինի սանկցիա: Խնդրում եմ բոլորին դադարեցնել ձայնագրությունները եւ դուրս գալ դահլիճից»,-ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ Վարույթ հարուցելու հիմքը դատավորի տված հարցազրույցն է եղել: Խոսքը, մասնավորապես, ապրիլի 7-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովի օրը, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին է:

Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարությանը, եւ այն անթույլատրելի համարել: Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորներն, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չեն ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին, որն ունի անկախ դատավորի համբավ։

Նշենք նաեւ, որ Կարեն Անդրեասյանն իր մամուլի խոսնակի միջոցով պարզաբանել էր, որ ինքը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել: «Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաեւ իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից: Վստահաբար, բոլոր տեղյակ եւ վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա»,- ասվել էր պարզաբանման մեջ:

Դավիթ Հարությունյան ԲԴԽ Հայաստան

Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Անցած շաբաթ գրանցվել է 487 դեպք, որից 174-ը՝ արտակարգ. 110 հրդեհ, 11 ինքնասպանության փորձ, 8 թունավորում
Կառավարություն ժամանեց Տավուշի մարզպետը, քիչ անց Փաշինյանը կհանդիպի Կիրանցի բնակիչների հետ
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
Երևանում բախվել են «Toyota»-ն ու «Hummer»-ը. վերջինն էլ բախվել է բենզալցակայանի շինության պատին. կա վիրավոր
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Թմրամիջոցների գովազդով զբաղվելու մեղադրանքով 19-ամյա քաղաքացի է կալանավորվել․ քրվարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Ղազախստանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հանդես չի գա որպես միջնորդ
Միջնորդները երբեք Ղարաբաղի Պաշտպանության բանակը «ահաբեկչական կազմակերպություն» չեն անվանել. «Հայաստան»
Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին
Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Գեւորգ Դանիելյան
Մրցույթ. ուսուցչի ատեստավորում իրականացնելու նպատակով ԿԳՄՍՆ-ն կերաշխավորի կազմակերպությունների
Գեղարքունիքում և Արարատում բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեություն է դադարեցվել
Լեռնային Ղարաբաղի հարցը փակված չէ. ԱԳ նախկին նախարար
Բագրատ Սրբազանը երիտասարդների հետ երգեց Կոմիտասի «Վարդան Մամիկոնյան» օպերան
Եղանակը Հայաստանում
Տիագո Սիլվան կհեռանա «Չելսիից»
Գլխավոր դատախազ. Հայաստանում 2023-ին արձանագրվել է կրիպտոարժույթի ապօրինի շրջանառություն
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
2023-ին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների շրջանառության հետ կապված 5070 հանցագործություն
Հայաստանին իշխանափոխություն է պետք. Վարդան Օսկանյան
Ավելին
Ավելին