Արցախի նախկին պետքարտուղար Ռուբեն Վարդանյանն ընդգրկվել է Ուկրաինայի «Миротворец» պատժամիջոցների բազայում։
Ինչպես տեղեկացնում է Censor.NET-ը, նա ցուցակում ներառվել է որպես «անհապաղ ձերբակալման և Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների իրավապահ մարմիններին փոխանցման ենթակա անձ»։
««Миротворец» կենտրոնը խնդրում է իրավապահ մարմիններին այս հրապարակումը դիտարկել որպես հայտարարություն այս քաղաքացու կողմից Ուկրաինայի ազգային անվտանգության, խաղաղության, մարդկության անվտանգության և միջազգային իրավունքի և կարգի դեմ ուղղված կանխամտածված գործողությունների, ինչպես նաև այլ իրավախախտումների վերաբերյալ»,- ասվում է Կենտրոնի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։