f

Անկախ

Երևանում Հնդկաստանի քաղաքացիների միջև վիճաբանությունն ու ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ․ Shamshyan.com


Այսօր՝ հունիսի 19-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գ․ Հասրաթյան փողոցի 11 հասցեում գտնվող բենզալցակայանի հետնամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 24-ամյա Ա․ Սուրադինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի մեջքի հատվածում կա կտրած-ծակած վերք։ 

Մինչ ոստիկաններն ու քննիչները աշխատում էին դեպքի վայրում, «Արմենիա» բժշկական  կենտրոնից Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Մ․ Լինդոնն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գ․ Հասրաթյան փողոցից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները Գ․ Հասրաթյան փողոցի 10/9 հասցեի հարևանությամբ հենց տեղում վնասազերծել են Հնդկաստանի Հանրապետության մի քանի քաղաքացու, որոնց վրա առկա են եղել արնանման հետքեր, մի քանիսի հագուստները՝ պատառոտված։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, պատառոտված վերնաշապիկ, բջջային հեռախոս, պատառաքաղ, որի վրա նույնպես առկա է արնանման հետք, ինպես նաև սպանվածի հողաթափերը, որոնց վրա նույնպես արյան հետքեր են եղել։

Դեպքի փաստով՝ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզել են ոչ միայն կռվի մասնակից բոլոր հնդիկների, այլև սպանություն կատարողի ինքնությունը, սակայն նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ, ինչպես նաև կռվի մասնակիցների և սպանություն կատարողի տվյալները չեն հրապարակվում։ 

Հայաստան Սպանություն

Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Ավելին
Ավելին