f

Անկախ

Հայաստանի համար այս շրջանում Մանուշյանի անունը թնդեցնելը շատ տեղին է


Գերեզմանի աշխատողներին անգլերեն հարցնում էի, որտե՞ղ ա Մանուշյանը։ Անգլերենիցս մենակ Մանուշյանն էին հասկանում․ «Աաա, Մոնուշյան»,- ու ցույց տալիս ուր պիտի գնամ։

Անցած տարի էր, Փարիզում գնացի Միսաք Մանուշյանի շիրիմին։ Արցախի դրոշ թողեցի մոտը։

Հիմա էլ պարզվեց շիրիմը տեղափոխում են Փարիզի պանթեոն, որտեղ Ֆրանսիայի պատմության ամենաականավոր դեմքերն են։

Հայաստանի համար այս շրջանում Մանուշյանի անունը թնդեցնելը շատ տեղին է։

Ցեղասպանություն վերապրած էր, կորցրել էր ընտանիքի և՛ նա, և՛ նրա կինը՝ Մելինեն։

Ֆաշիզմին էր դիմադրում օկուպացված Ֆրանսիայում։

Ձախ էր, սոցիալական արդարության մարտիկ։

Մանուշյանի դիմադրությունը պրոյեկցիա է այժմյան Հայաստանին, որովհետև․

Հայաստանը գրավված է թուրքական ֆաշիստների կողմից, ինչպես 1940-ականներին Ֆրանսիան էր։

Օկուպանտները հիշողությունից ջնջում են Հայոց ցեղասպանությունը, որի զոհն է Մանուշյանի ընտանիքը։

Եվ Հայաստանը գրաված թուրքական ֆաշիստական խմբերն անտանելի աջ են, անարդարության ողկույզներ, որոնք գյուղացուն ու 120 հազար հայրենակիցներին հանձնում են թուրքական ֆաշիզմի քմահաճուքին։

Իսկ կարևորը․ մեռնելիս Մանուշյանը գիտեր, որ ֆաշիզմի դեմ դիմադրության պայքարը տվել է պտուղները։ Գնդակահարությունից առաջ իր վերջին նամակում կնոջը գրում է․

«Ես մեռնում եմ երկու մատ հեռու հաղթանակից և նպատակից։ Երջանկություն նրանց, ովքեր պիտի ապրեն մեզնից հետո և պիտի վայելեն վաղվա խաղաղության և ազատության քաղցրությունը»։

Ու խնդրում է, որ իր ունեցած փողերը Մելինեն տա Հայաստանին։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Միսաք Մանուշյան Ֆրանսիա Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին