f

Անկախ

Երևանի Մոսկովյան փողոցում 2022թ․ մարտին կատարված սպանության փորձի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ


ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ավարտվել է Մոսկովյան փողոցում 49-ամյա տղամարդու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Իրականացված անհրաժեշտ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ 45-ամյա Ա․Ա.-ն, 49-ամյա համաքաղաքացի Արսեն Սարգսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, քրեական վարույթով դեռևս չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել և իր մոտ ապօրինի պահել է 7,65 մմ տրամաչափի հրազեն՝ ատրճանակ:

Դեպքի օրը՝ 2022թ․ մարտի 7-ին, նախապես տեղեկացված լինելով վերջինիս գտնվելու վայրի մասին, Ա․Ա․-ն հսկել է նրա տեղաշարժը, հետապնդել, դարանակալել և սպասել է նրան Երևան քաղաքի Մոսկովյան փողոցի 31-րդ շենքի մոտ։ Երբ վերջինս ժամը 23:40-ի սահմաններում ցանկացել է շենքի շքամուտք մտնել, ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու ուղղակի դիտավորությամբ, կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ տուժողի՝ դեպքի վայրում գտնվող ընկերը նրան տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու արդյունքում նրա կյանքը փրկվել է:

Նույն ըթնացքում 45-ամյա տղամարդն ատրճանակով արձակված կրակահերթերի արդյունքում դիտավորությամբ վնասել է նաև նշված շենքի բակում կայանված երկու ավտոմեքենաները՝ դրանց սեփականատերերին պատճառելով գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասին/, 235-րդ հոդվածի 1-ին մասով /համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասին/ և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ,  ուղարկվել են դատարան:

Ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու մասով նախաքննությունը շարունակվում է:

Հայաստան Քննչական կոմիտե Սպանություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին