f

Անկախ

Կարեւոր է նաեւ Էրդողանի հայտարարության ենթատեքստը. ի՞նչ սպառնալիքներ կստեղծի Իրանի համար Հայաստանով անցնող միջանցքը


Էրդողանի մեղադրանքներն Իրանին, թե նա խոչընդոտում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, չեն հանում Անկարայից և Բաքվից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նրա խոսքով, Երևանը դեռևս էքզիստենցիալ հակառակորդ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, որը, նրանց կարծիքով, արդեն պարտված է։

«Նրանք Հայաստանին որպես դերակատար չեն ընկալում։ Բայց Իրանը իսկապես խնդիր է, քանի որ այն հզոր տարածաշրջանային պետություն է, հզոր բանակով և հստակ, ամուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- ասաց նա։

Թեհրանում, ինչպես հիշեցրել է Ջուման, բազմիցս հայտարարություն է արվել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հակասում է Իրանի ազգային շահերին, քանի որ այս դեպքում Իրանը կարող է կորցնել ուղիղ սահմանային հաղորդակցությունը Հայաստանի հետ, հետեւաբար, կարող է ընդհանուր առմամբ, կորցնել ազդեցությունը ողջ Կովկասում։

«Սա ինքնաբերաբար սպառնալիք կստեղծի ՆԱՏՕ-ի կողմից, Իսրայելի կողմից: Բացի այդ, դա հղի է տնտեսական վնասներով։ Իրանը նաև կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը և իր դերը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, կամ գոնե կնվազի Իրանի դերն այս հսկա նախագծում:

Իրանցիները բազմիցս ասել են, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրենց կարմիր գիծն է։

Այսօր Իրանը կարող է դիմակայել դրան՝ շնորհիվ տարածաշրջանում իր դիրքի, ամենահզոր բանակի և պետության գլխին կանգնած իշխանությունների՝ Իրանի ազգային շահերի հետապնդման շնորհիվ։ Սա իշխանություն է, որը հստակ գիտակցում է, արտահայտում է իր ազգային շահերը և պաշտպանում դրանք բոլոր հասանելի միջոցներով։

Էրդողանի հայտարարությունն արվել է հենց այս կապակցությամբ: Կարևոր է նաև հասկանալ, որ հայտարարությունն արվել է Բաքվի և Թեհրանի հարաբերությունների խիստ վատթարացման համատեքստում»,- հավելել է լրագրողը։

Արամ Դանիելյան

Հայաստան Զանգեզուրի միջանցք Իրան վերլուծություն

Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Ավելին
Ավելին