f

Անկախ

«Փաստ». Օրվա իշխանությունը քաղաքական ճնշումների նորանոր «ռեկորդներ» է սահմանում


«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ Հակակոռոպցիոն դատարանը բավարարեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահանջը և որոշում կայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու մասին: Հազվադեպ է լինում, որ ինչպես քաղաքական, այնպես էլ հասարակական շրջանակների, հանրային հարթակներում ակտիվ ու ամենատարբեր գաղափարաքաղաքական կողմնորոշումներ ներկայացնող գործիչների տեսակետներն ու գնահատականներն այդքան միարժեք ու նույնանման լինեն: Արմեն Աշոտյանին ձերբակալելու, ապա և՝ նրան կալանավորելու մասին իշխանությունների որոշումն այդ հազվագյուտ դեպքերից է:

Իսկ գնահատականները, որ հնչեցվում են վերջին երկու օրերին, ընդհանրական առումով հանգում են հետևյալ բնորոշմանը. Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է: Իրավաբանները նշում են, որ նրան կալանավորելու համար իշխանության ներկայացրած փաստարկները, մեղմ ասած, խախուտ են ու զավեշտական: Բայց դա մի առանձին խոսակցության նյութ է: Հիմնականի մասին. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հուշում են մի քանի ակնհայտություններ, որոնց մասին, ի դեպ, շատերն են բարձրաձայնում:

Առաջին. իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, պատրաստվում է կատարել այնպիսի քայլ, որը բուռն արձագանքների տեղիք է տալու, ուստի դրանից առաջ նրա իշխանությունն անհրաժեշտություն է տեսնում առնվազն չեզոքացնել (ազատազրկել) իր առավել անհաշտ քաղաքական հակառակորդներին (այստեղ, ի դեպ-ով հավելենք, որ ընդդիմադիրների նկատմամբ սպասվող նոր ճնշումների մասին գրել էինք դեռ 1-1,5 ամիս առաջ):

Երկրորդ. Արմեն Աշոտյանի ձերբակալությունը և հաջորդած կալանավորումը հստակ քաղաքական պատվեր են իշխանության կողմից, որին ենթակա դատարանն այն պարզապես դակել է:

Երրորդ. կասկածից վեր է, որ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է նրա գերակտիվությամբ՝ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի անվտանգության հետ կապված հարցերում Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունն» ու դրա նպատակները հետևողականորեն, կարելի է ասել՝ մեթոդաբար մերկացնելով և օրվա իշխանության նկատմամբ արմատապես անհաշտ դիրքորոշմամբ: Այդ թվում՝ «դրսում»:

Ի դեպ, հավելենք, որ, մեր տեղեկություններով, Աշոտյանի նկատմամբ իրավական գործիքակազմով քաղաքական ճնշման հետ կապված կոշտ հայտարարություններ են սպասվում մի շարք եվրոպական քաղաքական կազմակերպություններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

քաղաքական ճնշում իշխանություններ Արմեն Աշոտյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին