Հունիսի 23-ից Ադրբեջանի միջազգային օդանավակայաններում Իրանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը դադարեցվել է։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համապատասխան հաղորդագրությունը տարածել է Ադրբեջանում Իրանի դեսպանատունը։
Իրանի դեսպանատունը խնդրում է իր քաղաքացիներին նախապես «ASAN վիզա» կամ Թավրիզում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունում վիզա ստանալ։