f

Անկախ

Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնում հայ կինոյի 100-ամյակը կնշվի «Հայկական օրվա» շրջանակում


Հունիսի 12-18-ն անցկացվում է Ժնևի արևելյան ֆիլմերի միջազգային 18-րդ փառատոնը:

Փառատոնը ֆրանսախոս Շվեյցարիայի խոշորագույն մշակութային միջոցառումներից է, որն ամեն տարվա հունիսին, մեկ շաբաթվա ընթացքում, ներկայացնում է Մարոկկոյից մինչև Հնդկաստան և Կենտրոնական Ասիա ընկած տասնյակ երկրների կինեմատոգրաֆիայի նորագույն և լավագույն գործերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, փառատոնի խորհրդի անդամ և Շվեյցարիայում Հայաստանի նախկին առևտրական ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության և համագործակցությամբ՝ Հայաստանն այս տարվա փառատոնին ներկայացված է հատուկ կարգավիճակով:

2023 թվականին նշվում է հայկական կինեմատոգրաֆի 100-ամյակը. հունիսի 17-ին փառատոնի շրջանակում հայ կինոյի հոբելյանը մեծ շուքով կնշվի «Հայկական օրվա» շրջանակում: Կներկայացվեն միջազգային բազմաթիվ փառատոների մասնակցած ու մրցանակների արժանացած հայկական արտադրության երկու ֆիլմեր` «Ամերիկացին» և «Դրախտի դարպասը»: Առաջինն ամերիկահայ Միքայել Ա. Գուրջյանի գլուխգործոցն է, որն ընդգրկված է մրցութային ծրագրում: Ֆիլմը պատմում է 20-րդ դարի քառասունական թվականներին ԱՄՆ-ից Սովետական Հայաստան հայրենադարձած Չարլիի (գլխավոր դերում՝ Միքայել Գուրջյան) պատմությունը, որը վերադարձից շատ կարճ ժամանակ անց անհասկանալի մեղադրանքով հայտնվում է բանտում: Անսահման համբերության, հույսի և հայրենասիրության շնորհիվ Չարլին հաղթահարում է իրեն բաժին ընկած փորձությունը և յուրահատուկ ճանապարհով ինտեգրվում իր հին-նոր հայրենիքում:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» պատմում է գերմանացի հայտնի ֆոտոլրագրողի և արցախցի օպերային երգչուհու ռոմանտիկ պատմությունը, որը տեղի է ունենում 2016 թվականի քառօրյա պատերազմի ֆոնին: Եվրոպացի լրագրողի աչքերով Արցախն հանդիսատեսին է ներկայանում յուրահատուկ ջերմ գույներով` որպես եվրոպական մշակութային մեծ ընտանիքի անբաժան մասնիկ, իսկ արցախցիները` սիրով, ավանդույթով ու հայրենասիրությամբ լի կենցաղի կրողներ:

«Հայկական օրվա» ընթացքում Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը կկազմակերպի ընդունելություն, որի ընթացքում ֆիլմերի ստեղծագործական թիմերը կներկայացնեն իրենց աշխատանքը, հայկական կինեմատոգրաֆի ներկա վիճակը և հեռանկարները: «Հայկական օրն» արդեն արժանանում է շվեյցարական խոշոր լրատվամիջոցների ուշադրությանը` շվեյցարացիների համար բացահայտելով հայկական մշակույթի և կինոարվեստի թաքնված հարստությունը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնն իրականացրել է միջոցառմանը մասնակցելու կազմակերպչական աշխատանքները:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

հայ կինոյի 100-ամյակ Ժնև Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին