f

Անկախ

Երազանքները հրեշտակի թևերին


Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 7 դպրոցի տնօրեն Կարինե Մելիքսեթյանի աշխատասեղանին աչքովս ընկավ  ՛՛Վառված թևերով հրեշտակը՛՛ գրքույկի մի քանի օրինակ: 

Տնօրենը, կարծես, կռահելով հետաքրքրությունս՝ դրանցից մեկը մեկնեց ինձ ու ավելացրեց.՛՛Հեքիաթի հեղինակը ծնունդով մեր թաղամասից է, իմ մտերիմ շրջապատից մեկի՝ Արթուր Նիկողոսյանի որդին է՝ Սևակը՛՛: Հետո տնօրենի աչքերը սկսեցին խոնավանալ. ՛՛Մեկ ու կես տարի առաջ մայրը՝ Արփինե Մուրադյանը (ծնունդով Ակներ գյուղից), ողբերգական ավտովթարի զոհ դարձավ: Սևակը ներկայումս ապրում է Երևանում, սովորում Շենգավիթի թիվ 75 հիմնական դպրոցում՛՛:

․․․ Հենց դպրոցում մեկ շնչով կարդացի հեքիաթը և միանգամից մտադրվեցի՛՛Թումանյանական  աշխարհ՛՛-ի ընթերցողին ներկայացնել շնորհալի Սևակ Նիկողոսյանին:

Ծնվել է 2010թ․ հուլիսի 21-ին: Սովորում է 7-րդ դասարանում, սիրում է կարդալ, սիրած գրողը Պարույր Սևակն է: Նա զբաղվում է շախմատով և ունի նկատելի ձեռքբերումներ: Նրա երազում է բժիշկ դառնալ, ուզում է օգնել բոլորին՝ չցանկանալով, որ որևէ մեկը վաղաժամ հեռանա կյանքից: Նրա երազները հիմա հրեշտակի թևերին են, իր ամենալուսավոր հրեշտակ մայրիկի թևերին: Սևակը հեքիաթում գրում է․ ,Երկնային ամպերով պարուրված՝ Հրեշտակն իրեն ապահով էր զգում, բայց միշտ մտածում էր՝ ինչու՞ չհայտնվեց երկրում, ինչու՞ իրեն չսիրեցին և նմանատիպ շատ ինչուներ նրան հանգիստ չէին տալիսե։

Երբ կարդում էի, թվում էր, թե ՛՛չսիրեցին՛՛ բառը մի տեսակ այլ կերպ է գրել հեղինակը՝ արտահայտելով ցավ ու կարոտ:

․․․ Խոր ափսոսանք կար նաև Երևանի թիվ 75 դպրոցի մայրենիի ուսուցչուհի, ուսմասվար Նաիրա Զեյնալյանի խոսքում: Նա Սևակին բնութագրեց որպես լրջախոհ, նպատակադրումով ու կամային որակներով օժտված, երազանքներով լի աշակերտի՝ հիշելով ու ընդգծելով նրա ապրումները՝ կապված մոր կորստի հետ: Նա լավ բնութագրեց նաև եղբորը՝ Սարգսին, ով մի դասարան բարձր է Սևակից: Մեր հայրենակից, դպրոցի զինղեկ Մովսես Շահվերդյանը դեռևս չի դասավանդում Սևակին, բայց ճանաչում ու գովեստով է խոսում նրա շախմատային ձեռքբերումների մասին:

Գրում էի այս տողերը, երբ առավոտյան Ալավերդու Սարահարթ թաղամասում տեսել էի Սևակի մորական պապին՝ Հրաչիկին: Այն պահին ուժ չգտա՝ մոտենալու նրան, ավելի ճիշտ՝ չցանկացա թարմացնել դստեր վաղաժամ կորստի հասցրած նրա հոգեկան վերքերը, բայց համոզված եմ, որ նա էլ ապրում ու սպասում է Սևակի երազանքների իրականացմանը: Սպասում են բոլորը, առաջին հերթին նրա ուսուցիչները, նրան գիտեցողները, անգամ չճանաչողները՝ նրա խորիմաստ հեքիաթի բոլոր ընթերցողները:

          Որպես ավարտ և հարգանքի տուրք Սևակի ուսուցիչներին ուզում եմ մեջ բերել Սևակի հասակակից, Ջերմուկի թիվ 3 դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Վահրամ Պողոսյանի ՛՛Ձայն հայրենական՛՛ թերթում (թիվ 2, փետրվար, 2023թ.) հրապարակված բանաստեղծության ավարտը.

 

                                              Խոնարհվում ենք, ուսուցիչներ,

                                              Ու խոստանում

                                              Ձեզ միշտ հիշել

                                              Թե քնելիս,

                                              Թե երազելիս

                                              Անգամ պաշտոնյա դառնալիս:

 

                                                                           Վաղարշակ Ղորխմազյան

Սևակ Նիկողոսյան Վաղարշակ Ղորխմազյան Հայաստան

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին