f

Անկախ

Վարազդատ Գասպարյանի՝ «Գնունեցի Վարազիկի» սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Երևանի Բաղրամյան փողոցում կատարված՝ 35-ամյա Վարազդատ Գասպարյանի (Գնունեցի Վարազիկ) սպանության դեպքի առանցքային մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից Անկախին հայտնում են, որ 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 22:07-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի մոտ հրազենային վնասվածքով մահացած տղամարդու դի է հայտնաբերվել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել էր տղամարդու դին՝ դեմքի շրջանում հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել և առգրավվել էր հրազենի պարկուճ: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Քննությամբ պարզվել է, որ 2023թ. հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը «Օպել Աստրա» մակնիշի տաքսի ավտոմեքենայով Երևան քաղաքի Սայաթ-Նովա և Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկից ուղևորվել է դեպի Վ. Գասպարյանի գտնվելու վայր՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտային հատվող Ջեյմ Բրայսի փողոցում տեղակայված գեղեցկության սրահի մոտ, և սպասել: Ժամը 22:00-ի սահմաններում, երբ հիշյալ տղամարդը դուրս է եկել նշված գեղեցկության սրահից, 25-ամյա երիտասարդն անսպասելի մոտեցել է նրան և ապօրինի կերպով ձեռք բերված 7,62մմ (7,62x25) տրամաչափի ակոսափող ատրճանակից, 35-ամյա տղամարդուն սպանելու դիտավորությամբ, մեկ կրակոց է արձակել նրա դեմքի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք: Սպանությունն իրականացնելուց անմիջապես հետո երիտասարդը դիմել է փախուստի:

Ըստ քննության ներկա փուլում ձեռք բերված տվյալների՝ 25-ամյա երիտասարդը սպանությունը կատարել է մի քանի տարի առաջ տեղի ուենցած ընկերոջ սպանության վրեժը լուծելու նպատակով։

Բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ Քննչական կոմիտե Վարազդատ Գասպարյան Սպանություն Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին