Լաչինում(Բերձորում) վերաբնակված ադրբեջանցիները դժգոհում են սննդի պակասից և գործազրկությունից
Լաչինում(Բերձորում) վվերաբնակեցված ադրբեջանցիները դժգոհում են, որ սնունդը քիչ է, իրենք էլ անգործ են։ Ադրբեջանական Abzas Media լրատվամիջոցին մայիսի 27-ին Lաչինում վերաբնակեցված Քյոնուլ Նաջաֆովան հայտնել է․ <<Երբ մենք այստեղ տեղափոխվեցինք, մեզ հետ սնունդ ենք բերել, որով մինչև հիմա ապրում ենք, սակայն այն քչացել է։ Այստեղ մենք շուկայի խնդիր ունենք։ Ուզում եմ աշխատել, հայտ եմ ներկայացրել, ասում են՝ հարցը կլուծեն>>։