Ռուսաստանի մասնակցությամբ գազային հաբ ստեղծելու Իրանի գաղափարը փորձագիտական ուսումնասիրություն է պահանջում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը:
Ավելի վաղ Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի, Թուրքմենստանի եւ Կատարի մասնակցությամբ ձգտում է գազային հանգույց ստեղծել Իրանի Հարավային Բուշեր նահանգի Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին:
«Այստեղ հարցն իսկապես փորձագիտական ուսումնասիրություն է պահանջում»,-ասել է Պանկինը։