f

Անկախ

«Երևանի Ֆիզմաթ դպրոցը կմրցի $250,000 մրցանակի համար՝ աշխարհի ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթում»


Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցը 2023 թվականի աշխարհի 10 լավագույն դպրոցներից մեկն է ճանաչվել՝  ըստ աշխարհում ամենահեղինակավոր World's Best School Prizes մրցույթի։ World's Best School Prizes մրցույթին մասնակցում են ավելի քան հարյուր երկների դպրոցներ, սակայն Հայաստանը ներկայացվում է մրցույթում առաջին անգամ։ Նման հեղինակավոր մրցույթի Հայաստանը հնարավորություն ստացավ մասնակցելու այն բանից հետո, երբ կրթության փորձագետ, Երիտասարդ գլոբալ առաջնորդ (2021 Young Global Leader) Սուրեն Ալոյանը 2022 թվականին համալրեց համաշխարհային World's Best School Prizes մրցույթի լավագույն դպրոցների ընտրության ժյուրիի կազմը։

Մրցույթը ներկայացնում է այս դպրոցների փորձառությունը, որոնք փոխում են հաջորդ սերնդի կյանքը և իրական փոփոխություն են բերում իրենց երկրներին։ Աշխարհի լավագույն դպրոց մրցանակին արժանանում են այն դպրոցները, որոնց տնօրենները, ուսուցիչները ակադեմիական չափորոշիչների հետ մեկտեղ աշակերտների համար կարողացել են ապահովել որակյալ ուսուցում՝ հիմնված նորարական գաղափարների վրա։  Հաղթող դպրոցների անունները կհարապարակվեն ս․թ հոկտեմբեր ամսին։ Մրցույթում կլինի 5 հիմնական հաղթող դպրոց, որոնցից յուրաքանչյուրը կստանա $ 50,000 դրամական պարգև։

            Հավատացած ենք, որ մրցույթում նման հաջողություն գրանցելը ոչ միայն դպրոցի հաղթանակն է, այլև՝ Հայաստանի։ Յուրաքանչյուր տարի մրցույթի թոփ 10 հաղթող դպրոցներ են այցելում, և լուսաբանում դպրոցի հաղթանակը երկրի առաջին դեմքերը՝  Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչը և այլոք։ Այս ամենը լուսաբանվում է համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի լրատվականների կողմից, ինչպիսիք են՝ BBC-ին (անգլ.՝ British Broadcasting Corporation), բրիտանական The Independent-ը, TES-ը, FOX-ը, Yahoo-ն և այլն։

 

Հավելյալ տեղեկությունների համար դիմել Dasaran կրթական կենտրոն`

Հեռ.` (010) 32 79 69, (060) 75 79 69

Էլ. փոստ` [email protected]

ՖԻԶՄԱԹ  ԴՊՐՈՑ մրցույթ Հայաստան

Շոլցը վերահաստատել է, որ մտադիր չէ փոխել Ուկրաինային Taurus հրթիռներ հանձնելու վերաբերյալ որոշումը
ՄՔԴ-ն սպառնում է ձերբակալության օրդեր հանձնել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախարարին
ԵՄ որոշ երկրներ կճանաչեն Պաղեստինը. Բորել
ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները մայիսի 16-ին Բրյուսելում կքննարկեն Ուկրաինային աջակցության հարցը
Եվրամիությունը պետք է ընդլայնվի, այլապես «երկաթե վարագույր» ի հայտ կգա. Շառլ Միշել
ՀԱՄԱՍ-ին առաջարկվել է 40-օրյա հրադադարի ռեժիմ. Մեծ Բրիտանիայի ԱԳՆ
Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու «անշրջելի ճանապարհին» է. Ստոլտենբերգ
Բլինքենն ու Ֆիդանը Էր Ռիադում քննարկել են Գազայի հարցը
Մեր հերոսական ժողովրդին արժանացրել եք արցունքի, անզորության եք մատնել. Բագրատ Սրբազանը՝ կառավարությանը եւ վարչապետին
Թուրքիայում արգելափակել են Threads սոցցանցը
Չեխիայի նախագահը ստորագրել է միասեռական զույգերի իրավունքներն ընդլայնող օրենքը
Ս.թ. ապրիլի 29-ին Դիվանագետների համահայկական խորհրդի անցկացրած «կլոր սեղանի» մասնակիցները ընդունեցին Հայտարարություն
Սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ Նազարյանը` Կիրանցի բնակիչների հետ Փաշինյանի հանդիպման մասին
Կիրանցի գյուղապետը Փաշինյանի հետ հանդիպումից հետո, չպատասխանեց լրագրողների հարցերին
Կիրանցի բնակիչներից մեկը Փաշինյանի հետ հանդիպումից հետո սկսեց արտաստվել
«Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը Գյումրիում ավտոերթ է իրականացնում
«Դավաճանը հողեր է հանձնում» գրությամբ պաստառներ՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում
Սուրեն Պետրոսյան.Գործընթացը երկրաչափական պրոգրեսիայով ավելի է ակտիվանում ու տարածվում
Անտառներից դիվերսանտներ կարող են գյուղեր մտնել, խորությամբ չեք պատկերացնում իրավիճակը. Ոսկեպարցի
Փաշինյանի աշխատակազմը հայտնում է 35 սահմանային սյուն տեղադրելու մասին
Մտքումս` ՊԱՅՔԱՐ, սիրտումս` ՀԱՅՐԵՆԻՔ
Կիրանցից՝ուղիղ
Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը. Civilnet.am
Վերաքննիչ դատարանը մերժել է Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ բերած հատուկ վերանայման բողոքը
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. նրանց է միացել ռուբլին
Ավելին
Ավելին