Հայաստանի Կենտրոնական բանկն ամենօրյա կապի մեջ է իր արցախցի գործընկերների հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ԱԺ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Առանց փակագծերը բացելու ասեմ, որ եթե ինչ-որ խնդիր է առաջանում, մենք հնարավորինս օպերատիվ ենք արձագանքում։ Այս պահին, իմ ունեցած տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ չկան, գոնե ֆինանսական մասով»,-նշեց Գալստյանը։