f

Անկախ

ԿԲ-ն չի կանխում դրամի շարունակական արժևորումը, արտահանողներն անելանելի վիճակում են․ գործարար


Դրամի արժևորում, ռուբլու գնանկում և արտահանման դժվարություններ, այս խնդիրների պատճառով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող Մարինա Առաքելյանը շուտով արտադրանքը  ՌԴ չի արտահանի։ Փոխարժեքների շարունակական տատանումների պատճառով արտադրողն արդեն տևական ժամանակ է վնասով  է  աշխատում։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց գործարարը։

Ասում է՝ միայն ինքը չէ այս իրավիճակում,  հունվարից գրեթե բոլոր արտահանողները հայտնվել են անելանելի վիճակում։ Մարինա Առաքելյանը դժգոհում է, որ այս ընթացքում միայն կորուստներ է կրում, հետևաբար, որոշել է ժամանակավորապես ապրանքի  արտահանումը դադարեցնել՝ մինչև պետությունը կկարգավորի դրամի հետ առաջացած խնդիրները։ Գործարարի տեղեկություններով՝ շատ արտադրողներ արդեն իսկ ապրանք չեն արտահանում Ռուսաստան։

«Ռուբլին հիմա զրոյացել է, դրանից տուժում ենք մենք։ Տեսեք՝ արտահանողի խնդիրը ո՞րն է․ ամենահասարակ հաշվարկով, եթե մեկ ինվոյսի արժեքը ոգելիչ խմիչքի դեպքում մինչև ռուբլու արժեզրկումը  կազմում էր 17 մլն 418 հազար դրամ, այս դեպքում արտադրողը կարողանում էր մոտ 30 տոկոս եկամուտ ստանալ, հիմա, երբ ռուբլու կուրսը դարձել է  4, 53,  ինվոյսի գինն արդեն հասնում է  6 մլն 272 հազարի, այսինքն՝ մեկ մեքենայի մեջ 6 մլն դրամ գործարանը կորուստ է ունենում՝ մինուսով է աշխատում։ Գործարարը 30-35 տոկոս կորուստ է ունենում ինչպես ռուբլու գնանկման, այնպես էլ դոլարի և եվրոյի  նկատմամբ դրամի արժևորման դեպքում։ Եթե  ուրիշ երկրում դոլարն աճում է, մեզ մոտ ընկնում է, նույնը եվրոյի դեպքում»,- ներկայացրեց մեր զրուցակիցը։

Արտահանողը նաև սրտնեղում  է, որ վերջին տարիներին չէր եղել նման դեպք, որ  փոխարժեքների տատանումների հետևանքով իրենք նման կորուստներ ունենան։ Նրա խոսքով՝  իրենց վիճակը ծանրացել է ձմեռվանից և այդպես էլ չի կայունանում։

«Ռուս-ուկրաինական պատերազմը սկսելու ժամանակաշրջանում ՌԴ-ում ռուբլու կուրսը բարձրացավ մինչև 100-ի,  իսկ մեզ մոտ անկում ապրեց, բայց դա եղավ փետրվար-մարտ ամիսներին։ Ապրիլից ռուբլու կուրսը ստաբիլացավ, բայց այս տարի ռուբլու կուրսը չի եղել 7 կամ վեց, այլ՝ ավելի ցածր։ Նախորդ տարվա այս ժամանակաշրջանի համեմատ կուրսն ավելի բարձր էր։ Նույնը դոլարի և եվրոյի մասին է»,- նկատեց արտադրողը։

Արտահանողները հարց են բարձրացնում՝ թե ի՞նչ է լինելու իրենց բիզնեսի հետ։ Նրանք բողոքում են, որ Կենտրոնական բանկը չի կանխում դրամի շարունակական արժևորումը, ինչի հետևանքով էլ իրենք փակուղու առաջ են կանգնել։ Նրանց հարցերի հաջորդ հասցեատերն էլ  Էկոնոմիկայի նախարարությունն է։

«Անցյալ տարի բողոքի ակցիաներ իրականացրեցին, գնացինք Կառավարության մոտ։ Սակայն, ոչ մի պատասխան չենք ստացել։ Ե՛վ Էկոնոմիկայի նախարարությունը, և՛ Կենտրոնական բանկը պետք է աջակցեն ՌԴ-ի հետ աշխատող արտահանող ընկերություններին։ Օրինակ, բանկերին հրահանգավորեն, որ ռուբլու ստաբիլ կուրս պահպանեն իրենց հետ աշխատող ընկերությունների հետ, որպեսզի արտահանողը չտուժի։ Այստեղ անելիքներ ունեն ԿԲ-ն և նախարարությունը։  Մենք այս տարի միայն փոխարժեքի տատանումների  պատճառով  72 մլն դրամի  վնաս ենք կրել »,-մատնանշեց գործարարը։

Փոխարժեքի տատանումներից տուժող գործարարները պատրաստվում են իրենց խնդիրները ներկայացնել Էկոնոմիկայի նախարարությանն  ու Կենտրոնական բանկին՝ ակնկալելով գործուն քայլեր արտահանումը կաթվածահար վիճակից դուրս բերելու համար։

Հայաստան ՀՀ Կենտրոնական բանկ

«Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենանդուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել երկաթե բաժանարար արգելապատնեշին
ՀՅԴ ՀԵՄ անդամները այցելել են Կիրանց և իրենց աջակցությունը հայտնել Տավուշում ձևավորված շարժմանը
Մոտ ապագայում Ռուբեն Վարդանյանը ազատ է արձակվելու
Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք. գնդապետ Միհրան Մախսուդյանի որդի
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թբիլիսիում զանգվածային ցույցեր են. տրանսպորտի շարժը կաթվածահար է
Եվրամիության հետ Հայաստանի ավելի սերտ հարաբերությունների հաստատումը, սպառնալիք չէ Մոսկվայի համար. Տիգրան Բալայան
Արման Թաթոյանը ևս Կիրանցում է
Տավուշի մարզի բնակիչները փակել են Երևան-Դիլիջան ավտոճանապարհը
Ունենք երեք նոր քաղբանտարկյալներ Տավուշից. փաստաբան
Արցախի մեծ եռագույնը Հրապարակում. «Տանան հեռու խոխեք» նախաձեռնության ակցիան՝ ի աջակցություն Տավուշի
Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Ավելին
Ավելին