ՀՀ վարչապետի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը 4 օրով գործուղվում են Լեհաստան:
Որոշման մեջ նշվում է, որ նրանք հունիսի 22-24-ին կլինեն Վարշավայում, իսկ հունիսի 24-25-ին՝ Զաբժեում: Նրանք կմասնակցեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսության 655-ամյակի և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը, հայկական մշակութային 2-րդ փառատոնին, կհանդիպեն Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչներին, ինչպես նաև պաշտոնատար անձանց, գործարար շրջանակների, մշակութային գործիչներին: