f

Անկախ

Դատախազությունը համայնքային շահի պաշտպանության լիազորության շրջանակում 2 ամսում դատարան է ներկայացրել 235 հայց


Դատախազությունը համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում 2 ամսում դատարան է ներկայացրել 235 հայց

Համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում՝  2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցվել է 235 հայց: Այս մասին NEWS.am-տը տեղեկանում է Դատախազությունից:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 2023 թվականի մարտի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական բարեփոխման արդյունքում Դատախազությունը լիազորված է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը՝ նպատակ ունենալով դրանք վերադարձնել համայնքին:

Այս լիազորության շրջանակում, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատարան է ներկայացրել 145 հայց, որոնցից 134-ը՝ վիճարկման, 1 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված, 9-ը՝ ճանաչման, 1 հայց՝ նոտարի գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ:

Մասնավորապես՝ հայցերից երկուսով Վարչությունը Դատարանում վիճարկել է «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում: Բացի այդ՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեի ընդլայնումները կատարվել են օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ:

Մյուս հայցով վիճարկել է «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման գործընթացը:

2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը վիճարկման 7 հայց է ներկայացրել Երևան քաղաքի դատախազությունը: Դրանցից երկուսը վերաբերում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին:

Վիճարկման 1 հայց ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազությունը: Դատախազությունը վիճարկում է Նոր Նորք վարչական շրջանի «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարումը, որը Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:

3 հայց ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, որոնցից 2-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման:

Վիճարկման 6 հայց ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը: Մասնավորապես՝ Վարչական շրջանի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտաշատի խճուղի 5/1 հասցեով անցնող, պետական սեփականություն հանդիսացող և վարձակալության իրավունքով «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը հանձնված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած Նորագավիթ տանող խմելու ջրի 600 մմ տրամագծով խողովակը կրող էստակադան՝ սանիտարապահպանական գոտիով, օտարվել է «Ա-Ս Ինվեստմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, թեև ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են ու մասնավորեցման ենթակա չեն:

Ճանաչման 1 հայց ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունը, 1 վիճարկման հայց՝ Արագածոտնի մարզի դատախազությունը, վիճարկման 8 հայց՝ Արարատի մարզի դատախազությունը, 7 հայց՝ Արմավիրի մարզի դատախազությունը, որոնցիցի 6-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման, վիճարկման 1 հայց՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 3 հայց՝ Կոտայքի մարզի դատախազությունը: Վիճարկման 22 հայց ներկայացրել է Շիրակի մարզի դատախազությունը: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել:

Վիճարկման 8 հայց ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը, 3 հայց՝ Սյունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազությունը, վիճարկման 5 հայց՝ Տավուշի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը:

Գլխավոր դատախազություն Դատարան Հայաստան

‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Ավելին
Ավելին