f

Անկախ

Ո՞րն է ձեր նպատակը, պարոնայք. Հայաստանում գյուղատնտեսությունը ձախողելով` ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար. պատգամավոր


Հայաստանում գյուղատնտեսությունը շարունակում է անկում գրանցել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը.

«Այս տարի գյուղմթերքը մթերվել է խայտառակ ցածր գներով, մինչդեռ, շուկաներում իրացվում է բավականին բարձր արժեքով։

Բազմաթիվ գյուղացիներ ահազանգում են, որ շատ քիչ թվով բեռնատարներ են մոտեցել մթերման համար։ Հատկապես նվազել է ծիրանի հանդեպ հետաքրքրությունը։

Ռուբլու անկմամբ պայմանավորված՝ գյուղմթերքի արտահանումը ևս ձեռնտու չէ։

Հուսահատության մեջ են նաև կարտոֆիլագործները։ Այս տարի չափազանց ցածր գնով, նախորդ տարվա համեմատ՝ 3 անգամ ավելի

էժան են վաճառել կարտոֆիլը։ Չարտահանելու արդյունքում կարտոֆիլը տոննաներով փչացել է։

Զգալիորեն նվազել է կենդանական ծագման արտադրանքը, անասունների գլխաքանակը։

Վերացման եզրին է խաղողագործությունը։

Թեև կառավարությունը խոսում է 35 միլիարդ դրամի սուբսիդավորումից, Էկոնոմիկայի նախարարը փորձում է համոզել, որ իրենք գյուղացուն մենակ չեն թողել, որ իրականացնում են մի շարք աջակցության ծրագրեր, փաստն այն է, որ գյուղատնտեսությունը խայտառակ վատ վիճակում է։

Գյուղատնտեսության ձախողումը անվտանգության լուրջ սպառնալիք է ՀՀ-ի համար։

Զավեշտալին այն է, որ Արարատի մարզում արդեն զգուշացրել են գյուղացիներին աշնանացանի ժամանակ ջուր չունենալու մասին։

Ո՞րն է ձեր նպատակը, պարոնայք։ Հայաստանում գյուղատնտեսությունը ձախողելով` ճանապա՞րհ եք ուզում բացել թուրքական ապրանքների համար»։ 

Գառնիկ Դանիելյան ՖԲ Գրառում գյուղատնտեսություն Հայաստան

Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ»
Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ»
Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ»
«Հրապարակ». Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով
Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ»
Սեւան-Երեւան մայրուղին այսօր
«Հրապարակ». Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու
«Փաստ». Աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքում
Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ»
Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»
«Ժողովուրդ». Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը
«Ժողովուրդ». Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել
«Փաստ». Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում
Ամբողջ աշխարհին ակնհայտ է, որ մենք բոլորս Նիկոլ կամ քպ չենք. Քրիստինե Վարդանյան
Իշխանական էժանագին քարոզիչնե՛ր, ավելի լավ է սկսեք փրկօղակներ փնտրել. Արտակ Զաքարյան
Նազենի Հովհաննիսյանը նույնպես Սոլակ գյուղում է
ԵԱՏՄ-ի մասով Փաշինյանը տակտիկական խաղ է վարում․ նա շատ լավ գիտի, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում սոցիալական ցնցnւմներն անխուսափելի են․ Աշոտյան
Մի օր ադրբեջանցին կմտնի Կիրանց, մարդկանց կմորթի, իշխանությունը կասի՝ Կիրանցում անվտանգ ա. Գառնիկ Դանիելյան
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
AntiFake.am-ի խմբագրությունը դատապարտող հայտարարություն է փոխանցել դեսպաններին
COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ավելին
Ավելին