f

Անկախ

Թուրքական քաղաքական դիալեկտիկա. թեզեր հին նոր նախագահ Էրդողանի հունիսյան արտասահմանյան այցերի մասին. Սերգեյ Մարկեդոնով


Սերգեյ Մարկեդոնովն իր տելեգրամյան ալիքում գրում է.

1. Թուրքիայում ընտրական կրքերը  դեռ չեն հանդարտվել, իսկ հերթական նախագահական ժամկետով ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն մեկնել է արտասահմանյան այցերի: Նրա քարտեզում Հյուսիսային Կիպրոսն է (չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ ՀԿԹՀ) և Ադրբեջանը: Ի՞նչ նշանակություն ունեն այդ ուղևորությունները: Ի՞նչ ազդանշաններ են տալիս և ո՞ւմ են ուղղված:

2. Յուրքանչյուր քաղաքական գործիչ, որ իշխանության է գալիս ընտրական ընթացակարգերով, եթե անգամ խոսում է իր երկրի՝ համաշխարհային (առնվազն տարածաշրջանային) հեգեմոնիայի ձգտման մասին, ամենից առաջ սևեռվում է ներքին օրակարգի վրա: Էրդողանի նախագահական քարոզարշավին առաջին և երկրորդ փուլերի արանքում աջակցում էր ադրբեջանական ծագումով քաղաքական գործիչ  Սինան Օղանը: Բայց առանց Թուրքիայի այն շարքային քաղաքացիների ձայների, որոնք իրենց արմատներով «կրակների երկրի» հետ են կապված, բոլոր կոչերն էլ արդյունք չէին տա: Իհարկե, չճանաչված ՀԿԹՀ-ի բնակիչները նույնպես քվեարկում են: Եվ նրանց ավանդը մեծ է հին նոր նախագահի հաջողությունների մեջ: Չէ՞ որ Էրդողանը շատ ավելի հետևողական է կիսված կղզու հյուսիսային մասի համար «թաքսիսմի» գաղափարն առաջ մղելու հարցում: 2022 թ. նոյեմբերին ՀԿԹՀ-ն Թուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստացավ: Եվ Անկարայի խնդրանքները Բաքվին ու Իսլամաբադին անկախ «եղբայրական հանրապետության» ճանաչման առնչությամբ ավելի հետևողական դարձան:

3. Երկակի ստանդարտնե՞ր: Ավելի շուտ առհասարակ ստանդարտների բացակայություն, ինստրումենտալիզմը և ռեալիզմը գործողության մեջ: Թուրքական իշխանությունները պարզապես իրենց փազլներն են հավաքում: Նրանք կողմ են Կիպրոսում թուրքերի էթնոքաղաքական ինքնորոշմանը (ինչպես և թուրքոմանների Սիրիայում և ալբանացիների՝ Կոսովոյում), բայց անվերապահորեն կողմ են սեփական տարածքային ամբողջականությանը (քրդական պետականությունը հաստատ Անկարայի երազանքը չէ) և Ադրբեջանի միասնությանը Լեռնային Ղարաբաղի՝ որպես իր «անքակտելի մասի» հետ: Գործիքները յուրաքանչյուր որոշակի դեպքում տարբեր են, իսկ նպատակը՝ մեկը: Էրդողանն արդեն այն անվանել է «Թուրքիայի դար»: Հանուն այդ ընդհանուր նպատակի կարելի է մի տեղ պաշտպանել անջատողականությունը, մի այլ տեղ պետությունների ամբողջականության ու միասնության հետևողական ջատագով լինել:

4. Թուրքիայի նախագահը հայտարարեց Շուշիում գլխավոր հյուպատոսության բացման մասին: Այդ քայլը նա անվանեց ազդանշան «մասնավորապես Հայաստանին»: Իսկ ոչ մասնավորապես՝ «համայն աշխարհին»: Ականջ ունեցողը կլսի: Դիվանագիտականը սովորական լեզվի թարգմանած՝ դա նշանակում է այն իրողության մանիֆեստ, որ Թուրքիայի Հանրապետությունը Անդրկովկաս է եկել «լրջորեն ու երկար ժամանակով»: Մտորելու տեղեկություն նաև Արևմուտքի համար և, իհարկե, կովկասյան մյուս առանցքային խաղացողների համար: Ռուսաստանի համար՝ առաջին հերթին, Իրանի համար՝ երկրորդ հերթին:

5. Անկարայի միջազգային  ակտիվությունը շարունակվում է: Ինչպես ասում էին հին խորհրդային ժամանակներում, «առաջիկայում դեռ շատ հետաքրքիր աշխատանք կա»:

Աղբյուրը

 

Տարածաշրջան Թուրքիա

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 3 մետր փոսի մեջ քաղաքացու դի է հայտնաբերվել
«Հրապարակ». Համայնքային ոստիկանություն կստեղծեն
«Ժողովուրդ». Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը
«Փաստ». Բիզնես «շղթա»՝ վիզաների ստացման գործընթացում
Ավելին
Ավելին