f

Անկախ

Եթե ՔՊ-ի կարծիքը ձեզ շատ քիչ է հետաքրքրում, ինչի՞ համար են այս թեկնածությունը առաջադրել. Թունյանը՝ Մամիջանյանին


«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են  Անահիտ Սարգսյանին՝ որպես համաձայնեցված թեկնածու:

Ազգային ժողովում նրա կենսագրությունը ներկայացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմելով Հայկ Մամիջանյանին, ասաց. «Բոլոր նախագծերը, որոնք միայն դրական հետևանք են անում, անգամ տարաբնույթ մեկնաբանության տեղ չկա, «Պատիվ ունեմ» խմբակցությունը ոչ մեկին կողմ չքվեարկեց: Հարցը դրվում է  հետևյալ կերպ՝  անկախ նրանից՝ նախագիծը լավն է, վատն է,  եթե այն ներկայացվել է կառավարության կողմից, դուք դրան կողմ չեք:

Այսինքն  դուք ընդհանրապես ինստիտուցիոնալ կամ բովանդակային առումով հարցերին  չեք նայում, քաղաքական պրիզմայով եք  դիտարկում բոլոր որոշումները, ինչը ձեր իրավունքն է: Հիմա ուզում եմ հասկանալ,  եթե ձեր օրակարգը  հիմնականում քաղաքական հակամարտության հիման վրա է, ի՞նչ խնդիր եք լուծելու, ի՞նչ ակնկալիքներ ունենք Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ձեր թեկնածուն ունենալով։ Շատ լավ է  պրոցեսը, բայց ուզում եմ ձեր ակնկալիքն իմանալ, եթե ընդհանուր այս ամեն ինչին վերաբերում եք, ձեր ասելով, ժամանակավրեպ և ոչ լուրջ»,- հարցրեց ՔՊ-ական պատգամավորը։

Ի պատասխան Հայկ Մամիջանյանը նշեց, որ երբեք  չի ասել, որ այս ամեն ինչին վերաբերում է  ժամանակավրեպ, ասել է՝ «ձեր կառավարության կողմից  երկրին բացի չարիքից ուրիշ բան բերելը  շատ բարդ է»։

«Ինչ վերաբերում է տիկին Սարգսյանի թեկնածությանը, մենք վստահ ենք, որ տիկին Սարգսյանի նման պրոֆեսիոնալը հանձնաժողովում՝ երկրին օգուտ է բերելու, հենց դրանով է  պայմանավորված տիկին Սարգսյանի  առաջադրումը։ Թե  ինչպես դուք դրան կքվեարկեք՝ ինձ շատ քիչ է հետաքրքրում, բայց երկիրը նման պրոֆեսիոնալից կշահի»։

Թունյանը նաեւ հետաքրքրվեց, որ եթե ՔՊ-ի կարծիքը իրենց շատ քիչ է հետաքրքրում, ինչի՞ համար են այդ թեկնածությունը առաջադրել. «Եթե դուք համարում եք, որ բոլոր պետական ինստիտուտները հակապետական, ոչ պրոֆեսիոնալ որակներ ու մոտեցումներ ունեն, մեկ հոգով այդտեղ ինչ հարց եք լուծելու»:

Մամիջանյանն էլ արձագանքեց. «Դուք իմ ասածը լավ լսել եք, ես ասացի, որ ՔՊ-ն չարիք է բերում: Ես չպիտակավորեցի այն պրոֆեսիոնալներին, որոնց հույսով շարունակում է պետական ինստիտուտների գործունեությունը: Քվեարկությունների մասով. Այն օրենքները, որ ձեր իշխանությունն է իրականացնելու, շատ վատ հետեւանքներ են ունենում: Նույնիսկ ամենաբարվոք օրենքներն իրականացվում են այնպիսի խայտառակ բացթողումներով, այնպիսի խայտառակ տրմաբանությամբ, որ հաճախ ձեռնպահ քվեարկությունը միակ հնարավոր տարբերակն է»:

Հայաստան Բաբկեն Թունյան

Կյանքից հեռացել է մարզական լրագրող Դավիթ Մարտիրոսյանը
Հայկական կողմը տանուլ է տալիս դիվանագիտական պատերազմում. փորձագետ
Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»-ի մոտ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «Նիվան». վերջինս կողաշրջվել է. կա վիրավոր
Բերքաբերում ականազերծման աշխատանքներ են ընթանում. Գառնիկ Դանիելյան
Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք
«Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին». Նարեկ Սամսոնյանը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Բաքուն սկզբում նախատեսում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների. նախկին օմբուդսմեն
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Մեր լուծումն է՝ ձեւավորել պայքարի միասնական ճակատ եւ սկսել կռավարության անվստահության գործընթաց. «Հայաքվե»
Երեկ Ոսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել. Գառնիկ Դանիելյան
Պատերազմն ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ չի ավարտվել. ՀՀ նախկին արտգործնախարար
Ծաղկաձորում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
«Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է. Ահազանգ
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում. ԱԳՆ
«2 տարի ունենք ընդամենը». հայտնի է՝ որտեղ եւ ինչ ժամկետում կկառուցվի Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը
Երեւանում 4 նոր մանկապարտեզ է կառուցվում. Ավինյանը փոխքաղաքապետին հանձնարարեց արագացնել գործընթացը
Մետրոյի Երիտասարդական կայարանի արտաքին և ներքին լուսավորման աշխատանքներն ավարտվել են. Ավինյան
Բերքաբերի համայնքապետը՝ Ալիեւի հայտարարության մասին
Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Վանաձորում
Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները՝ Կիրանցում
Մայիսի 1-ից դեպի Կենդանաբանական այգի կգործարկվի անվճար երթուղի
Երեւանից բացակայում է 2750 աղբաման. Արժեքը 257 մլն դրամ. Որտե՞ղ են դրանք
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 201 դեպք. Գրանցվել է 28 ավտովթար. զոհվել է 5, վիրավորվել՝ 47 մարդ
Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել 200 միավոր անշարժ գույք, ավելի քան 23 մլրդ դրամ
Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան
Ավելին
Ավելին