Հունիսի 9-ին Լոս Անջելեսում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու երեկոյի ընթացքում 2 տարվա դադարից հետո ռինգ դուրս եկավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը։ Հայ մարզիկի վերադարձը նշանավորվեց տպավորիչ և սպասված հաղթանակով։ Գոռը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց արգենտինացի մրցակից Դավիդ Գուստավոյին՝ տոնելով 15-րդ հաղթանակը պրոֆեսիանալ ռինգում։
Անկախի հետ զրույցում Գոռ Երիցյանը կիսվում է տպավորություններով, խոսում նոր ձեռք բերած մոտիվացիայի և առաջիկա ծրագրերի մասին։
-Շնորհավորում ենք հունիսի 9-ին ռինգում փայլելու և տպավորիչ հաղթանակ տոնելու կապակցությամբ։ Ինչպե՞ս էիքն նախապատրաստվել։
-Շնորհակալ եմ, երկար սպասված մենամարտ էր։ 2 տարի է, ինչ մենամարտ չէի անցկացրել, բայց մարզվել էի այդ շրջանում։
Մենամարտն անցավ բարձր մակարդակով, ցույց տվեցի այն, ինչ ուզում էի, բոլորը տեսան և հասկացան, որ պետք չէ մոռանալ իմ անունը։
Արդեն 5 տարի է, որ մարզվում եմ Ֆրեդի Ռոուչի գլխավորությամբ, շատ լավ եմ զգում ինձ իր կողքին թե՛ մարզադահլիճում, թե՛ ռինգի անկյունում։
Արդեն 5 ամիս է , որ ԱՄՆ-ում եմ, մտադիր եմ երկար մնալ, քանի որ ամեն մենամարտից հետո, երբ վերադառնում եմ Հայաստան, շատ ժամանակ եմ կորցնում մյուս մենամարտերին արագ պատրաստվելու փոխարեն։
Մենմամարտին տրամադրվել էր մարտական, այն դիտողները կփաստեն, որ մտել էր ռինգ միայն ու միայն հաղթանակի համար։
-Մենամարտի ընթացքի, Ձեր մրցակցի մասին ի՞նչ կասեք։
-Մենամարտը կայացավ Լոս Անջելեսում, մրցակիցս արգենտինացի բռնցքամարտիկ էր, որը շուրջ 45 մենամարտ ունի անցկացրած։ Իրենից առաջ 2 մարզիկ հրաժարվեցին մենամարտել, և 2 շաբաթ առաջ որոշվեց, որ նրա հետ եմ մենամարտելու։
-Ւ՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը։
-Սա իմ 15-րդ հաղթանակն էր և 13-րդ մենամարտը նոկաուտով։ Այս հաղթանակը շատ հարկավոր էր, որպեսզի արդյուքներս թարամանային և մտնեի ռեյտինգների մեջ։
Հիմա աշխատում եմ պայմանագրի վրա, որը կկնքեմ «360 Boxing Promotioni»-ի հետ, որի հիմնադիրն է Թոմ Լոֆլերը, որն աշխատել է համաշխարհայաին մակարդակի բռնցքամարտիկների ՝ Գեննադի Գոլովկինի, Կլիչկո եղբայրների հետ։ Պայմանագիրը ստորագրելուց հետո կիմանամ, թե տարին քանի մենամարտ պետք է անցկացնեմ, ինչպիսի մենամարտեր կլինեն և այլն։
Ցանկանում եմ ասել, որ նոր կյանքի մոտիվացիա է հետ եկել և շատ ուրախ եմ, որ կրկին հետաքրքրությունս արթնացել է, քանի որ 2 տարի չմենամարտելուց հետո դժվար է նորից մտնել այս մենի մեջ, բայց պետք է հաշվի առնել, որ դադարից հետո շատ լավ եմ զգում ինձ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ընկերներիս, մեր բոլոր հայրենակիցներին, որոնք եկել էին մենամարտս դիտելու ու աջակցելու, մի պահ այնպիսի տպավորություն էր՝ կարծես Հայաստանում լինեի․ այնքան շատ հայ կար դահլիճում։