f

Անկախ

Նախիջևան տանող երկաթուղու հապշտապ բացումը հանցագործություն է


Տելեգրամյան «Товарищ генерал» ալիքը գրում է.

Ծառերի հետևում հաճախ չի երևում անտառը, իսկ Հայաստանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին մանթրաների հետևում՝ իմաստները, օգուտներն ու սպառնալիքները:

Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ  երկաթուղու գործարկման նախապատրաստությունն ընթանում է ամբողջ թափով, բայց դրա մասին տեղեկատվությունը հայկական կառավարությունը խնամքով թաքցնում է: Մասնավորապես աշխատակազմում խոսում են, որ քաղաքական որոշում է մշակվում այն մասին, որ սահմանապահ հսկողությունն իրականացվելու է Հայաստանի ԱԱԾ-ի ուժերով, առանց ՌԴ ԴԱԾ-ի (ФСБ) մասնակցության, բայց հնարավոր է՝ ԵՄ առաքելության ներգրավմամբ: Իսկ բուն ուղու գործարկումն ու պահպանությունը նախատեսվում է հանձնել ինչ-որ արևմտյան ընկերության. բանակցություններ են վարվում մասնավորապես Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում: ԵՄ առաքելությունը նույնպես գործի կդրվի որպես անվտանգության դիտորդ: Այսպիսով, Ադրբեջանից Նախիջևան ճանապարհը հենարանային ծրագիր կդառնա Հայաստանում արևմտյան ներկայությունն ընդլայնելու համար:

Այդ մասին ասում է նաև Նիդեռլանդներում Հայաստանի նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը. «Ես  չեմ զարմանա, եթե անմիջապես թուղթը ստորագրելուց հետո հսկողությունը երկաթուղու վրա փոխանցվի արևմտյան ընկերություններին, Հայաստան կմտնեն օտարերկրյա ուժեր, իսկ ԵՄ առաքելությունը փոխակերպվի ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության: Դա շատ հեշտ կլինի ԵՄ դիտորդների մանդատի պարագայում, որոնց հետ այսօր գտնվում են Հայաստանում»:

Այդ ձեռնարկման տնտեսական իմաստը մեծ չէ: Նիկոլ Փաշինյանը հիշատակեց գլոբալ տրանսպորտային Հյուսիս-Հարավ միջանցքի կառուցումը, բայց Ռուսաստանը, Իրանը և Ադրբեջանն արդեն իրականացնում են դա Հարավային Կովկասում: Իսկ Երասխ-Հորադիզը կօգտագործվի նախ և առաջ ադրբեջանական և թուրքական բեռների փոխադրման համար: Փորձագետ Վահե Դավթյանը մատնանշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև ապրանքափոխադրման առյուծի բաժինը խողովակաշարային տրանսպորտինն է, ոչ թե ցամաքայինինը: Հետևաբար հաղորդակցությունը կօգտագործվի նախ և առաջ ռազմական բեռնափոխադրումների համար:

Այդպիսով Նախիջևանի հետ Ադրբեջանի երկաթուղային կապի բացումը Հայաստանի համար սոսկ քաղաքական իմաստ ունի Արևմուտքի՝ ռուսական ազդեցությունը թուլացնելու նպատադրումը սպասարկելու համատեքստում: Եվ թուլացնում է Հայաստանի ու Իրանի պետական անվտանգությունը՝ նրանց թշնամիներին ընձեռելով լրացուցիչ խողովակ զենքի, տեխնիկայի, զինվորների մատակարարման համար:

Ավելորդ անգամ նշեմ, որ հաղորդակցությունների ապաշրջափակումն առանց սահմանների  նախնական սահմանազատման և Ադրբեջանի՝ ագրեսիայից հրաժարվելու հստակ երաշխավորության նույնիսկ հիմարություն չէ, այլ հանցագործություն: Ստացվում է, որ Արցախը պետք է մնա շրջափակման մեջ կամ ավելի վատ՝ գրավվի Ալիևի կողմից, իսկ այդ ընթացքում Հայաստանով Նախիջևան է շարժվելու թշնամական ռազմական բեռների հոսքագիծը:

Աղբյուրը

 

Տարածաշրջան Հայաստան Երասխ-Հորադիզ երկաթուղի հայ-ադրբեջանական հակամարտություն

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին