f

Անկախ

Կառավարությունը փոշիացրել է 44օրյա պատերազմի ժամանակ Հայաստան համահայկական հիմնադրամի հանգանակած 100 մլն ԱՄՆ դոլարը. այն չի ուղղվել Արցախի պաշտպանունակության բարձրացմանը


Համայն հայության ՀՀ կառավարությունը փոշիացրել է 44-օրյա պատերազմի ժամանակ համայն հայության հանգանակած գումարը. Արցախի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով աշխարհի տարբեր մասերից փոխանցված գումարները Նիկոլ Փաշինյանի կառավարությունն՝ ըստ նպատակի չի օգտագորրծել։

Հիշեցնենք՝ «Հայաստանի համահայկական հիմնադրամը» համայն հանրության կամքին տուրք տալով դրամահավաք կազմակերպեց, որի արդյունքում հավաքագրվեց ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար, ինչը աննախադեպ էր։ Մինչև դա առավելագույնը հաջողվել էր հավաքել մոտ 29 մլն ԱՄՆ դոլար։ Հավանաբար պատճառը համայն հայության հավաքական կամքի արձագանքն էր պատերազմին, երբ յուրաքանչյուր ոք փորձում էր օգտակար լինել ինչով կարող էր։ Հայկական զինված ուժերի համար մեկը տաք հագուստ էր ուղարկում, մյուսը՝ բժշկական պարագաներ ու սնունդ, մեկ ուրիշն էլ զրահաբաճկոն ու զինվորական հանդերձանք, որի անհրաժեշտության մասին բարձրաձայնում էր հենց օրվա իշխանությունը։ Շատերը գումար էին հանգանակել՝ Արցախի հայապահպանության համար։

Թե ինչու հիմնադրամը որոշեց դրամական արտահայտություն ստացած կամքի կատարումը վերապահել ՀՀ կառավարությանը պարզ չէ, որի իրավական հիմքերը, հուսանք երբեւէ քննության առարկա կդառնան, ու պետք է դառնան, քանզի ՀՀ կառավարության բյուջեի տեղը գիտեին նաեւ հանգանակողները, բայց նախընտրել էին հիմնադրամին ուղարկել այն՝ ըստ նպատակի օգտագործելու համար, բայց խաբվեցին։ Առանց հանգանակողներին հարցնելու հիմնադրամը որոշեց, որ գումարը պետք է փոխանցել կառավարությանը, ենթադրվում էր, որ հավաքված գումարը պետք է ծախսվեր պատերազմի ժամանակ Արցախի պաշտպանական ունակությունները մրցունակ դարձնելու, հասցված վնասները մեղմելու ուղղությամբ, մինչդեռ այն փոշիացվել է։

ՀՀ հաշվեքննիչ պալատի եզրակացության համաձայն՝

- 100 մլն ԱՄՆ դոլարի 88.7 %-ը կամ 90.7 մլն ԱՄՆ դոլարը ծախսվել են սոցիալական նպատա-կով, որպես դրամական աջակցություն։ Ընդ որում, մոտ 71.7 մլն ԱՄՆ դոլարը ծախսվել է հաշվառված քաղաքացիներին, բնակչությանը, որից միայն 9.7 մլն Ամն դոլարը՝ Արցախի բնակչությանը։ Վիրավորներին, զոհվածների և անհայտ կորածների ընտանիքներին, բնակելի անշարժ գույքը կորցրածներին և նման ուղղություններով 18.9 մլն ԱՄՆ դոլար։

- Առողջապահական նպատակով ծախսվել է հավաքագրված գումարի 6.5 մլն ԱՄՆ դոլարը (6.4%), ինչը, նախորդ կետում նշված 19 մլն ԱՄՆ դոլարի մի մասի հետ վերը նշված ենթադրության 2-րդ մասի, հասցված վնասները մեղմելուն կարող է վերագրվել։

- 2.2 մլն ԱՄն դոլարը ծախսվել է ՏԻՄ-երին (1.6 մլն-ը), կացարան տրամադրած կազմակերպություններին (0.26 մլն) աջակցության, տեղափոխման (0.28 մլն) համար և Սյունիքի 150 քաղաքացու օգնելու (78 հազ ԱՄՆ դոլար) համար։

- Եվս 2.77 մլն դոլարը տրամադրվել են ուսումնական հաստատություններին, որպես ուսման վճարի փոխհատուցում, որը կարելի է աջակցություն համարել նրանց։

Ամփոփելով, կարելի է համարել, որ հիմնադրամի հավաքագրած գումարի 20% է ծախսվել նպատակին համապատասխան, ոչինչ չի ծախսվել Արցախի պաշտպանական ունակությունները մրցունակ դարձնելու ուղղությամբ, հետևաբար համայն հայության կողմից օրհասական պահին հավաքված գումարները փոշիացվել են։

44-օրյա պատերազմ Հայաստան համահայկական հիմնադրամ ՀՀ Կառավարություն Արցախ Հայաստան

Պայքարը շարունակվում է
‹‹Չենք պատկերացրել, որ Արցախը կդատարկվեր››․ Մհեր Հարությունյան
Քաղաքացիները փակել են Դիլիջան-Վանաձոր ճանապարհը
Տեղեկություններ են ստացվել, որ ադրբեջանցիները առաջխաղացում են ունեցել Ոսկեպարի հատվածում. պատգամավոր
Կիրանց գյուղի մելիքական անցյալը. 4 րդ դարից մինչև մեր օրեր
Երիտասարդները ակցիա են իրականացրել հայտնի երգիծաբան Հովհաննես Դավթյանի ներկայացման ժամանակ.․․տեսանյութ
Ինչո՞ւ հայերն այլևս չեն ցանկանում զենքը ձեռքին պայքարել թե՛ իրենց պատմության, թե՛ հայրենի հողի համար. ВЗГЛЯД
Երևանում մեկնարկել է երթ Արցախի դրոշով,ուղիղ
Ոստիկանները բերման են ենթարկել կառավարության մոտ Արցախի դրոշով միայնակ ակցիա անող երիտասարդին
Սրբազանի մկրտած և պսակած մի խումբ հայրենատեր անձինք ժամանել են Կիրանց
Ես չեմ լռելու, 2 ամիս կալանք են տվել՝ ոչինչ, իմ տղան էլ չի ընկճվի․ գնդապետ Մախսուդյան (տեսանյութ)
Վահագն Մախսուդյանին կալանքի տանելով՝ փորձ է արվում նրա հորը ետ կանգնեցնել հանուն Տավուշի պայքարից․ Գեղամ Մանուկյան
«Որդիների Կանչ» հասարակական կազմակերպությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Քաղաքացիները տրակտորով փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը։
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Ավելին
Ավելին