f

Անկախ

Համահայկական զորաշարժի կոչ. ՀՅԴ Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել


ՀՅԴ ԳՄ–ն հաստատեց, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։

 ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովը հայտարարություն է ընդունել, համաձայն որի երկրի համար ճակատագրական այս պահին համահայկական զորաշարժի կոչ է հնչեցվում։ Այս մասին ՀՅԴ Հայաստանի նորընտիր գերագույն մարմնի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի ներառում ԼՂՀ–ն. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

Ընդունված հայատարարությունում նշվում է, որ հայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած ենգոյութենական ծանրագույն սպառնալիքի առջև։ Նշվում է նաև, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման, ՀՀ անկախության ուղղությամբ տարվող Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունն ապազգային է և կործանարար։

«Ադրբեջանի շարունակվող ագրեսիան հանգեցնելու է նոր ցեղասպանության և Արցախի հայաթափման, հարցականի տակ է դնելու ՀՀ պետականության ապագան։ Հայ ժողովրդի թիկունքում հակասահմանադրական ընթացքով ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն կամ փաստաթուղթ չունի իրավական, քաղաքական լեգիտիմություն։ Այն հղի է նոր պատերազմի սպառնալիքով և նոր ցնցումների է տանելու ողջ տարածաշրջանը։ Հակասահմանադրական և հակապետական այս ընթացքի անհապաղ կասեցումն օրախնդիր է և ազգային առաքելություն։ Սթափվելու, ընդվզելու, մեր պետությանն ու հայրենիքին համազգային միասնության ճակատով տեր կանգնելու վճառական պահն է»,– նշեց Սաղաթելյանը։

 

ՀՅԴ ԳՄ–ն համոզված է` իշխանությունների կողմից պարտադրված պարտվողականությանն ու անզորությանն այլընտրանք կա։

Հայտարարությամբ հաստատում են, որ համահայկական ներուժով հայ ազգը կարող է և պարտավոր է վերականգնել Հայաստան–Արցախ–սփյուռք եռամիասնությունը, երկրի անվտանգային համակարգը և ազգ–բանակ համազգային գիտակցումով բարձրացնել երկրի պաշտպանունակությունն ու հայոց բանակի մարտունակությունը։

Իշխան Սաղաթելյանն ընդգծեց` վերոնշյալ մարտահրավերներին դիմագրավելու նախապայմանն ազգային իշխանության ձևավորումն է և նոր որակի պետության կառուցումը։ ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը և դաշնակցության աշխարհասփյուռ կառույցն իրենց ողջ ներուժով լծվելու են Հայաստանի և Արցախի պաշտպանությանն ու փրկությանն ուղղված համազգային ընդվզման, դիմադրության ճակատի ձևավորմանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունենում 2 տարին մեկ անգամ։ Վերջինը գումարվել է հունիսի 9-11-ը։ Դրան մասնակցել են Հայաստանի կազմակերպության Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ներկայացուցիչները։

Ժողովի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները։

Ընտրվել է նաև 13 հոգուց բաղկացած նոր կազմ։

. ՀՅԴ ընդհանուր ժողով հայտարարություն Արցախ հայկական սփյուռք Հայաստան Իշխան Սաղաթելյան

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին