f

Անկախ

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը. ՀՀ ԱԳՆ


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:

Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:

Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:

Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:

Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին:

Հայաստան ՀՀ ԱԳՆ

Ազգային հարցերը լուծվում են ազգային միասնությամբ․ պատմաբան
Անցյալում ձեզանից շատ շատերը ոչինչ են եղել. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին
Խփելով, քարշ տալով տեղափոխել են մեքենա. Կիրանցի բնակիչ
Կառավարությունը սահմանեց էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից
ՄԻՊ Անահիտ Մանասյանը չմեկնաբանեց Կիրանցում տեղի ունեցողը
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Ոստիկանները թույլ չեն տվել պատգամավորին մտնել Կիրանց.առավոտից գյուղ մտնելու համար անձը հաստատող փաստաթուղթ են պահանջում
Կիրանցիներին ծեծելով, ջարդելով տարել են բաժանմունքներ. Իշխանությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնում․ Մինասյան
Կոչ ենք անում բոլոր վայրերում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Պատգամավորները հավանություն են տվել գործող օրենքներին առնչվող մի շարք օրենսդրական նախաձեռնությունների
Ոստիկանության Իջեւանի բաժանմունք բոլոր բերման ենթարկվածներն ազատ արձակվեցին
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Երևանի բուսաբանական այգում կառուցվում է զոհված հերոսների հիշատակին նվիրված պուրակ
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Օրակարգում են ՀՌՀ-ի, ԿԸՀ-ի, ՄԻՊ-ի, Դատախազության հաղորդումները․ ուղիղ
Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
«Հրապարակ». Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Չալաբյան
Ավելին
Ավելին