Չեմ կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով։ «Փաստինֆո»-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ասել է «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը։ Իր խոսքով՝ այս համատեքստում խոսքը վերաբերում է Արցախահայության իրավունքներին ու պաշտպանությանը։
«Շառլ Միշելը խոսեց Ղարաբաղում միջազգային որոշակի ներկայության մասին։ Պարզ չէ, թե ինչ նկատի ունի։ Կարծում եմ, որ սա կարևորագույն հարցն է, ու այն միշտ է եղել կարևորագույն հարցը՝ հայ- ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում»,- ասել է նա։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում վերլուծաբանն անդրադարձավ նաև ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ֆոնին քննարկվող «խաղաղության օրակարգին» և քարտեզներին վերաբերող հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութում։