Նոր Մոսկվայում հայտնաբերվել է Յուգրայից պատգամավոր Ալեքսանդր Կոլոդիչի դին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են իրավապահ մարմիններում։
«Պատգամավորի մարմինը հայտնաբերվել է Նոր Մոսկվայում գտնվող առանձնատան նկուղում, տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել»,- ասել է աղբյուրը։
Նրա խոսքով՝ տանը հայտնաբերվել է նաև պատգամավորի կինը, որը վնասվածքներով հոսպիտալացվել է։
«Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել դեպքի վայրում հսկողություն իրականացնող աշխատողը»,- հայտնել է գործակալության աղբյուրը։
«Եդինայա Ռոսիա» կայքից ստացված տեղեկատվության համաձայն՝ 58-ամյա Կոլոդիչը եղել է յոթերորդ գումարման Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի դումայի պատգամավոր։