f

Անկախ

Տավուշում ՊՆ N զորամասի շտաբի պետն ու ընկերները հարվածել ու հայհոյել են պարեկներին․ Shamshyan.com


Երեկ՝ հունիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։

Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները ծառայություն կատարելիս, Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են Mercedes մակնիշի ավտոմեքենա։

Պարեկները պարզում են, որ ավտոմեքենան վարում է երեխա, ով 13-ամյա Վրեժ Խ․-ն է։

Երբ պարեկները փորձում են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր՝ 20-ամյա Վարդան Պ․-ն փորձում է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։

Նա նաև հայտնում է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում՝ պաշտոնյայի է։ Պարեկներն, այնուամենայնիվ, հորդորում են Վարդան Պ․-ին, որպեսզի չխոչընդոտի իրենց աշխատանքին և ավտոմեքենան տեղափոխում են Ոստիկանության Բերդի բաժին։ 

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ, մի պահ կանգ են առնում և այդ պահին ռեստորանից դուրս են գալիս մի խումբ անձինք, այդ թվում զինվորականներ, և նրանց մեջ է լինում նաև 38-ամյա Միհրան Խ․-ն։

Վերջինս մոտենում է պարեկներին և պահանջում է, որպեսզի տեսախցիկներն անջատեն։ Սակայն պարեկների կողմից մերժում ստանալով, սկսում է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը՝ Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն, հարձակվում են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցնում նրանցից մեկին։ 

Պարեկները ստիպված կիրառում են հատուկ միջոց՝ ցրիչ պղպեղային միջոց և ձեռնաշղթա։

Ի վերջո՝ պարեկներին հաջողվում է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ այդ 3 անձինք ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։

Միհրան Խ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես շտաբի պետ։ Նշված անձինք ձերբակալվել են։

Հայաստան Տավուշի մարզ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին